«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։









































