Դոնալդ Թրամփի և Բենյամին Նեթանյահուի հարաբերությունները վերջին շրջանում գնալով ավելի լարված բնույթ են ստանում, ինչի հիմնական պատճառը Իրանի նկատմամբ որդեգրած տարբեր ռազմավարություններն են։ Ամերիկյան The Wall Street Journal-ը հայտնում է, որ մինչ Թրամփը կողմնակից է Իրանի հետ դիվանագիտական երկխոսությանը, Իսրայելի վարչապետը պնդում է ռազմական ճնշումը շարունակելու անհրաժեշտությունը։
Ըստ պարբերականի՝ Թրամփը դժգոհություն է հայտնել Նեթանյահուի որդեգրած կոշտ գործողությունների կապակցությամբ՝ կոչ անելով դադարեցնել շենքերի պայթեցումը և քննադատելով վարչապետի «ամեն ինչ ռմբակոծելու» մոտեցումը։ Իր հերթին, Նեթանյահուն բազմիցս կասկածի տակ է դրել Թրամփի՝ Իրանի հետ բանակցություններ վարելու հեռանկարը՝ հարցադրում անելով պոտենցիալ գործարքի միջուկային դրույթների վերահսկելիության վերաբերյալ։
Այս լարվածությունը հանգեցրել է նրան, որ Թրամփը, Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցներից հետո, իր վարչակազմի անդամներից հաճախակի սկսել է հետաքրքրվել Նեթանյահուի հայտարարությունների հավաստիությամբ։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թրամփի նման վարքագիծը նոր երևույթ է, ինչը վկայում է երկու ղեկավարների միջև վստահության զգալի անկման մասին։











































