Monday, 22 06 2026
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են

Հայաստանի վեց քաղաքական ուժեր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները «կեղծված» են գնահատել և պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, իսկ որոշ անգամ իշխանամետ համարվող հանրային գործիչներ և փորձագետներ գտնում են, որ ԿԸՀ-ն «ապալեգիտիմացրել» է ՔՊ կուսակցության և Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, քանի որ երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի նշանակել։ Նրանք համոզված են, որ խորհրդարան անցնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իրավունքը խախտվել» է։

«Կեղծում էին, թող մինչև վերջ կեղծեին եւ իրենց համար սահմանադրական մեծամասնություն ապահովեին, ինչո՞ւ չեն արել, միևնույն է՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը ոչինչ չէին ասի»,- Բաքվի «անկախ» հեռուստաընկերությունից մեկին մոտ մեկժամանոց հարցազրույցում «հռետորական հարցադրում» է արել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։

Նա, առանց անուններ տալու և կոնկրետ ժամանակաշրջան նշելու «բացահայտել» է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը․ «Չենք կարող բացահայտ զիջումների գնալ, ժողովուրդը մեզ կբզկտի, եկեք հետաձգենք, մինչև կարողանանք հանրային բավարար աջակցություն ապահովել»,- և դիտարկել, որ «նույնը Փաշինյանն է անում»։

Այլ փաստարկ, որպեսզի հիմնավորի «պայմանավորվածություններից Փաշինյանի հրաժարվելու կամ դրանց իրականացումը երկարաձգելու քաղաքականությունը», Զուլֆուգարովը չի վկայակոչել։ Նրա «երկաթե փաստարկը» մեկն է․ «Ինչո՞ւ կեղծված ընտրություններով Փաշինյանը իր համար սահմանադրական մեծամասնություն չի ապահովել»։

Ի՞նչ կասեր ադրբեջանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, եթե ընդդիմությունը Ազգային ժողովի ընտրությունները «կեղծված» չհայտարարեր, այլևս էական նշանակություն չունի։ Պետք է փորձել պարզել, թե քաղաքական վեց ուժերը ինչո՞ւ են Հայաստանի ԱԺ ընտրությունները «կեղծված» որակել և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքի խախտման» քարոզչությունը որքանո՞վ է համադրվում դրան։

Հունիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգությանը նախկինում սպառնացող ռիսկերը հաղթահարված են։ Հաղթահարվա՞ծ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում