Friday, 10 05 2024
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան
16:45
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում
16:30
Ռուսները փորձում են նոր տարածքներ գրավել
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ
ՔՊ պատգամավոր Բաքոյանը ժխտեց Գալստանյանի երեկվա հայտարարությունը իրենց միանալու մասին
Հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է
Անդրեասյանն Իսպանիայում ներկայացրել է հայկական կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները
Ուժի մեջ է մտնում «ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը
Նիկոլ Փաշինյանի «ստեփանակերտյան փորձությունը»
15:55
Զելենսկու չստացված մահափորձը. ազատվել է Պետական ​​անվտանգության վարչության ղեկավարը
ՊՆ փոխնախարարը ներկայացնում է զորակոչի և հավաքների ծանուցման նոր եղանակը
«Կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում». Միրզոյան
Երկու ցուցարարի մոտ սառը զենք է հայտնաբերվել
Հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում երկու օր կտևեն
Գազի բալոններով բեռնված մեքենան կողաշրջվել է
Ոչ մի լումա չես վճարում բյուջե և հետո փորձում փրկել պետությունը․ որքանով է սա բարոյական
ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակություններն Ալմաթիում հանդիպում են անցկացնում
15:30
Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում
15:24
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին
Նրանք ակնհայտորեն երկիրը տանում են «երեվանսկայա գուբերնիա»

ԱՄՆ-ը Իրանից պահանջել է ազատ արձակել լրտեսության մեջ մեղադրվող իր քաղաքացուն

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Իրանից պահանջել է անհապաղ ազատել իրանական ծագում ունեցող իր քաղաքացի Ամիր Միրզաի Հեքմաթիին, որին Թեհրանն անվանում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտես։

Իրանական հեռուստատեսությամբ արդեն իսկ ցուցադրվել է Հեքմաթիի խոստովանությունը, որում նա նշել է, թե իրանական հատուկ ծառայությունների մեջ ներթափանցելու առաջադրանք էր ստացել։

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք փորձել են Հեքմաթիի հետ կապվել Իրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով (ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիան.- 1in.am):

Հեքմաթիի ընտանիքը նույնպես բացառում է, որ նա գաղտնի գործակալ է։

Հիշեցնենք, որ իրանական կողմի պնդմամբ՝ Հեքմաթին ծնվել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում։ 2001 թվականին նա համալրել է ամերիկյան բանակի շարքերը և 10 տարի ստացել հետախուզական կրթություն։ Մինչ Իրան գործուղվելը Հեքմաթին, որը ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու թույլտվություն է ունեցել, գտնվել է Աֆղանստանի Բահրամ ամերիկյան բազայում։

Ամերիկյան պլանի համաձայն՝ Իրանում իր աշխատանքի սկզբնական փուլում Հեքմաթին պետք է որոշակի օգտակար տեղեկատվություն տրամադրեր իրանական հետախուզությանը, ինչը կնպաստեր նրա բուն գործունեություն ծավալելու համար նպաստավոր պայմանների առաջացմանը, ապա պետք է սկսեր ապատեղեկատվություն տրամադրել Թեհրանին։

Սակայն Իրանի հատուկ ծառայություններին հայտնի է դարձել այդ մասին, և Իրան մուտք գործելու ժամանակ Հեքմաթին ձերբակալվել է։ Նրա ձերբակալության մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 17-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում