Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն ուկրաինական մամուլին տված հարցազրույցում նշել է.
«Մենք «Եվրո-2012»-ի ընտրական փուլում հաջող ելույթ ենք ունեցել` վաստակելով 17 միավոր և խփելով 22 գնդակ: Մինչև վերջին տուրը պահպանում էինք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Մենք ունենք երիտասարդ թիմ, որն ունի 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում լավ ելույթ ունենալու բոլոր նախադրյալները»:
Հենրիկը խոսեց նաև «Շախտյոր»-ում իր խաղային դիրքի մասին.
«Ես «Շախտյոր» տեղափոխվեցի որպես ենթահարձակվող, սակայն այդ դիրքում կար մեծ մրցակցություն, և Միրչա Լուչեսկուն խաղային որակներս սկսեց փորձարկել հենակետայինի դիրքում: Մեր մարզիչը հստակ գիտի իր անելիքը: Վերջին հանդիպումներում ես հանդես եմ եկել որպես հենակետային, աջ կիսապաշտպան և աջ պաշտպան: Ես պատրասատ եմ կատարել մարզչի ցանկացած առաջադրանք»: