ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ 2012-2013թթ. Մ-19 տարեկանների Եվրոպայի ընթացիկ առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:
2012թ. մայիսի 25-ից 28-ը Հայաստանի Մ-19 տարեկանների ընտրանին կմասնակցի էլիտ ռաունդի մրցաշարին, որը կանցկացվի Իտալիայում: Բացի տանտերերից, 7-րդ խմբում մեր թիմի մրցակիցները կլինեն Իսպանիայի և Բելգիայի հավաքականները:
եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն միայն խմբում առաջին տեղերը գրաված թիմերը: