NBA-ի բասկետբոլիստների ասոցացիան և ղեկավարությունը կարողացել են համաձայնության գալ միմյանց հետ, որից հետո Դեյվիդ Ստերնը Նյու-Յորքում տված հարցազրույցի ժամանակ պաշտոնապես հայտարարել է լոկաուտի ավարտի մասին:
148 օր տևած լոկաուտն ավարտվեց կողմերի միջև 15 ժամ տևած բանակցություններից հետո:
Բասկետբոլիստների արհմիության նախագահ Բիլլի Հանթերը բոլոր խաղացողներին ուղարկել է համաձայնագրի պատճենները, ըստ որի` նրանք կստանան Լիգայի եկամուտների 51.2 %-ը: