«Ակադեմիա» ցուցասրահում տեղի է ունեցել ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված պատկերագրքի շնորհանդեսը, ինչպես նաև մեծ մարդասերի հոբելյանին նվիրված ցուցահանդեսի փակման արարողությունը:
Ցուցահանդեսին ներկայացված հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանքները` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեվեռախույզ, գիտնական և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին, ներառվել են «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրված պատկերագրքում:
«ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում մշակույթին և կրթական ոլորտը:
Այդ բոլոր ծրագրերն իրականացվում են «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո:
«Համոզված եմ, որ հայ ժողովուրդը երախտիքով կհիշի մեծ մարդասեր Նանսենին, իսկ այս գիրքն ուղեցույց կհանդիսանա աճող սերնդի համար` օգնելով էլ ավելի խորը զգալ և ընկալել նրա մեծությունը և փոխանցել այն իրենց ժառանգներին»,- նշել է «ԱրմենՏելե ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: