Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացավ Համագործակցության գավաթի 19-րդ մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքում 16 թիմեր բաժանվեցին 4 խմբերի: Հայաստանը ներկայացնող «Միկա»-ն ընդգրկվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ղազախստանի «Տոբոլ»-ը, Լատվիայի «Սկոնտո»-ն և Ուզբեկստանի «Բունեդկոր»-ը:
Մյուս խմբերում հանդես կգան հետևյալ թիմերը. А խումբ. «Իսկրա- Ստալ»( Մոլդովա), «Ինտեր» (Ադրբեջան), «Իստիկլոլ» (Տաջիկստան), «Նեֆթչի» (Ղրղզստան), С խումբ, «Զենիթ» (Ռուսաստան), «Նեբիտչի» (Թուրքմենստան), «Շախտյոր» (Բելոռուս), «Ֆլորա» (Էստոնիա), D խումբ, «Դինամո» (Ուկրաինա), «ՀԻԿ» (Ֆինլանդիա), «Էկրանես» (Լիտվա) և Ռուսաստանի երիտասարդական հավաքական:
Հիշեցնենք, որ խմբերից հաջորդ փուլ դուրս կգան առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը: