Tuesday, 23 06 2026
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում

AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո

Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է չեղարկել COVID-19-ի դեմ Oxford-ի համալսարանի հետ համատեղ մշակած իր պատվաստանյութի վաճառքի և օգտագործման թույլտվությունները ամբողջ աշխարհում՝ դրա պատճառած հազվադեպ և վտանգավոր կողմնակի ազդեցության զոհերի հետ իրավական պայքարի ֆոնին: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։

Ընկերության կողմից մարտի 5-ին կայացրած որոշման համաձայն՝ մայիսի 7-ից Vaxzevria վեկտորային պատվաստանյութն այլևս չի կարող օգտագործվել Եվրամիությունում։ Առաջիկա ամիսներին դեղամիջոցը հետ կկանչվի նաև Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Ի դեպ, ԱՄՆ-ն երբեք չի հաստատել AstcaZeneca-ի մշակած պատվաստանյութի օգտագործումը։

AstraZeneca-ն այս քայլը բացատրում է բացառապես կոմերցիոն նկատառումներով՝ նշելով, որ դեղամիջոցը դադարել է պահանջարկ ունենալ և շուկայից դուրս է մղվել այլ դեղամիջոցների կողմից, որոնք կարող են պաշտպանել COVID 19-ի նոր տարբերակներից:

«Մենք աներևակայելի հպարտ ենք այն դերով, որ խաղացել է Vaxzevria-ն համաշխարհային համավարակի դեմ պայքարում։ Միայն օգտագործման առաջին տարում, անկախ գնահատումների համաձայն, ավելի քան 6,5 միլիոն կյանք է փրկվել և ավելի քան 3 միլիարդ չափաբաժին է առաքվել ամբողջ աշխարհում, – ասվում է ընկերության հայտարարության մեջ: – Քանի որ COVID-19-ի մի քանի տարբերակների համար պատվաստանյութեր են մշակվել, կա նորացված պատվաստանյութերի ավելցուկ։ Սա հանգեցրել է Vaxzevria-ի պահանջարկի նվազման, և այն այլևս չի արտադրվում կամ վաճառվում»:

Անցյալ տարվանից բրիտանական դատարանում ընթացքի մեջ է AstraZeneca-ի դեմ խմբակային հայցը, որը հարուցվել է այն մարդկանց հարազատների կողմից, ովքեր մահացել են կամ լուրջ վնասներ են ստացել կորոնավիրուսի դեմ տվյալ պատվաստանյութով պատվաստումից հետո: Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ այս տարվա փետրվարին ընկերությունը խոստովանել է, որ պատվաստանյութի օգտագործումը կարող է առաջացնել հազվադեպ կողմնակի ազդեցություն՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզ՝ TTS (thrombosis with thrombocytopenia syndrome)։ Դրա առաջացման պատճառներն անհայտ են։

Առաջինը դատարան է դիմել Ջեյմի Սքոթը, որը 2021 թվականի ապրիլին պատվաստում ստանալուց հետո արյան թրոմբի պատճառով ուղեղի արյունազեղում է ստացել, ինչը անդառնալի վնաս է առաջացրել՝ չնայած բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ 81 մարդ մահացել է այդ կողմնակի ազդեցության պատճառով, հարյուրավոր մարդիկ՝ վնասվել։ Իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով՝ հայցվորների վերջնական թիվը կարող է հասնել մի քանի հարյուր մարդու, ինչն ընկերությանը սպառնում է բազմամիլիոնանոց վնասներով։

Կառավարությունը փոխհատուցում է տրամադրել պատվաստանյութից վնասներ կրած մարդկանց, սակայն AstraZeneca-ի դեմ քաղաքացիական առանձին հայցեր են ներկայացվել։ Ընկերությունը վիճարկում է դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում