Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան ճանաչվեց 2011 թ. Աշխարհի լավագույն թենիսիստուհի:
2011 թ. ընթացքում Չեխիայի ներկայացուցիչը հաղթանակ է տոնել 6 անհատական մրցաշարերում, այդ թվում՝ Wimbeldon-ում և WTA-ում:
Ներկայումս Կվիտովան WTA վարկանշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Ընթացիկ մրցաշրջանը հեքիաթային ստացվեց: Ինձ համար մեծ պատիվ է՝ ճանաչվել տարվա լավագույն թենիսիստուհի: Ես երբեք չեմ մոռանա այս մրցաշրջանը և կձգտեմ ապագայում բարելավել խաղս»,- նշել է Պետրան: