Sunday, 19 05 2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բացահայտել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի և երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների սպանությունը նախապատրաստող գործակալների ցանց։ Այս մասին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել։

Ուկրաինային անվտանգության ծառայությունը գործակալների ցանցը ղեկավարելու մեջ մեղադրել է Ռուսաստանին։

«Ծրագրերը պետք է իրականացվեին գործակալական ցանցի կողմից, որը նախապես բացահայտվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից՝ Պետական ​​պահպանության վարչության (ՊՊՎ) աջակցությամբ։ Ցանցում, որի գործունեությունը ԱԴԾ-ն (խմբ․՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն) վերահսկում էր Մոսկվայից, ընդգրկված են ՊՊՎ-ի երկու գնդապետներ, որոնք գաղտնի տեղեկատվություն էին «արտահոսում» Ռուսաստանի Դաշնությանը», – հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը իր Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ հետախուզական ցանցի խնդիրներից մեկն է եղել «նախագահ Զելենսկիի ոչնչացման ծրագրի իրականացնողներ գտնել նրա անվտանգության աշխատակիցներին մոտ կանգնած զինվորականների շրջանում»։

Ուկրաինայի անվտանգության ծառայության պնդմամբ՝ հանցագործները պետք է պատանդ վերցնեին պետության ղեկավարին, ապա սպանեին։

«Բացի Վլադիմիր Զելենսկիից, հակառակորդը նախատեսում էր ոչնչացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին, Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հավելում է, որ ըստ ծրագրի՝ հավաքագրված գործակալը պետք է հետևեր հսկողության տակ գտնվող անձի տեղաշարժին և փոխանցեր անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այնուհետև նախատեսվում էր հրթիռային հարված հասցնել այն տանը, որտեղ գտնվում էր տվյալ անձը։ Այնուհետև, ըստ հաղորդագրության, պլանավորվում էր անօդաչու թռչող սարքով հարված հասցնել խոցված տարածքում մնացած մարդկանց, որից հետո էլ մեկ այլ հրթիռով ոչնչացնել հետքերը, հավելում է ծառայությունը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գործակալի համար համապատասխան զինամթերքն ապահովել է ՊՊՎ-ի գնդապետը։ Բացի այդ, անվտանգության ծառայությունն արձանագրել է ծրագիրը հնարավոր իրականացնողի զրույցները «ՌԴ ԱԴԾ-ից գործընթացը վերահսկող անձի հետ»։

Ձերբակալվածներին սպառնում է ցմահ ազատազրկում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում