Armchess.am-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված շախմատի մրցախաղում Երևանի պատանեկան հավաքականը 31,5:26,5 հաշվով հաղթեց մոսկվացիների թիմին: Երևանցիների կազմում հանդես էին գալիս Արման Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, Արսեն Աղաջանյանը, Մարատ Մեժլումյանը, Դավիթ Պողոսյանը (թիմի ավագ` Ալբերտ Պողոսյան):
Հանդիպումներն անցկացվում էին արագ և կայծակնային խաղի կանոններով: Կայծակնային պարտիաներում Տիգրան Հարությունյանը 10 հնարավորից վաստակեց 10 միավոր: