Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի 2011 թ. Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրը: Մեր հավաքականը կարևոր հաղթանակ տարավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ՝ 2.5:1.5 հաշվով, որից հետո վաստակած 11 միավորներով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:
Այժմ մեր տղաները 1 միավորով են հետ մնում առաջին հորիզոնականը զբաղեցնող Ադրբեջանի հավաքականից, որն իր հերթին 3.5:0.5 հաշվով ջախջախեց Բուլղարիայի ուժեղ հավաքականին:
Կայացած 7 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցնում են հետևյալ հավաքականները.
1. Ադրբեջան 12 մ
2. Հայաստան 11 մ
3. Գերմանիա 11 մ
4. Հունգարիա 10 մ
5. Ռումինիա 10 մ
6. Բուլղարիա 10 մ
7. Նիդեռլանդներ 10 մ
8. Ֆրանսիա 9 մ
9. Ռուսաստան 9 մ
10. Իտալիա 9 մ