Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունում չհաղթելու պարագայում ակուբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կազատվի աշխատանքից: Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Բենիտեսի հեռացումից հետո գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն Լուչանո Սպալետին է, ով այժմ գլխավորում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը: Որպես ավելորդ ապացույց նշվում է բուքմեյքերական ընկերությունների սահմանած գործակիցները, ըստ որոնց Սպալետիի «Ինտեր» տեղափոխվելու հավանականությունը ավելի բարձր է քան Լեոնարդոյինը և Ֆաբիո Կապելոյինը: