Թուրքիայում շարունակվում է Մ-16 տարեկանների շախմատի միջազգային օլիմպիադան: Հայաստանի ազգային հավաքականը 6 տուրերից հետո վաստակած 17.5 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը` 0.5 և 1.5 միավորով գերազանցելով համապատասխանաբար Ռուսաստանի և Իրանի հավաքականներին:
Հիշեցնենք, որ մեր տղաները հարվածային սկսեցին առաջնությունը` իրար հետևից ջախջախելով ԱՄԷ-ի (3.5:0.5), Մոլդովայի (4:0), Հնդկաստանի (3:1), Վրաստանի (4:0) հավաքականներին, սակայն 5-րդ և 6-րդ տուրերում երկու անընդմեջ պարտություն կրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականներից` միևնույն 2.5:1.5 հաշվով:
7-րդ տուրում գործող չեմպիոնները` մեր տղաները, ուժերը կչափեն Իրանի հավաքականի հետ: