Թուրինի «Յուվենթուս»-ը միացել է պերուացի 17-ամյա հարձակվող Էնդի Պոլոյին ձեռք բերելու համար մղվող պայքարին: Երիտասարդ ֆուտբոլիստը, ում համեմատում են Ռոբինյոյի հետ, ներկայումս հանդես է գալիս իր հայրենիքում` «Ունիվերսիտարիա»-ի կազմում:
Պոլոյի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև Մադրիդի «Ռեալ»-ը: Բացի «Յուվենթուս»-ից և «Ռեալ»-ից Էնդիին ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլ»-ը, «Արսենալ«-ը, «Սևիլիա»-ն, «Համբուրգ»-ը և «Վիլյառեալ»-ը: