Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր պարտություն կրեց նաև երրորդ հայ բռնցքամարտիկը: Մինչև 69 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Մաթևոսյանը 1/32 եզրափակիչում 21:11 (7:3, 6:3, 8:5) հաշվով պարտություն կրեց Թուվշիբաթ Բյամբայից և դուրս մնաց հետագա պայքարից:
Նշենք, որ մրցումների առաջին երկու օրը նույն 1/32 եզրափակիչում պարտություն էին կրել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը և 81 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Խաչատրյանը, որոնք նույնպես խոշոր հաշիվներով էին պարտվել մրցակիցներին: