Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լեոն Սաբուանը հեռանում է թիմից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ֆուտբոլիստը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։
Լեոն Սաբուանը «Ուրարտու»-ի կազմում անցկացրել է 53 հանդիպում, որտեղ դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Սաբուան «Ուրարտու»-ի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։








































