Wednesday, 28 02 2024
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

Ինչու Մխիթարյանը չշնորհավորեց Հայաստանի հավաքականին…

Այս տարվա հունիսին Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի երկու տպավորիչ հաղթանակներից հետո երկրպագուները կրկին հիշեցին Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում քննարկման լայն առարկա էր դարձել Մխիթարյանի մեր ազգային հավաքականին շնորհավորել-չշնորհավորելու հարցը։ Ոմանք տարակուսել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը չի շնորհավորել Ուելսի և Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակների կապակցությամբ։ Ինչ խոսք, ոգևորության ֆոնին հաճելի կլիներ լսել նաև Իտալիայի Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկի շնորհավորանքը, բայց․․․։ Անհրաժե՞շտ է արդյոք, որ հավաքականների նախկին ֆուտբոլիստները շնորհավորեն յուրաքանչյուր հաղթանակից հետո։ Նույն տրամաբանությամբ երկրպագուները պետք է ակնկալեին շնորհավորանք մեր ազգային թիմի մյուս ավագններից և առաջատար ֆուտբոլիստներից։ Եթե Մխիթարյանը շնորհավորեր Ուելսի նկատմամբ տարած հաղթանակից առթիվ, ապա նրանից շնորհավորանք պետք է սպասեինք նաև Լատվիայի դեմ Երևանում տեղի ունեցած խաղից հետո։ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր և ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է։ Եթե սթափ գնահատենք իրավիճակը, ապա ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում վաստակել էր կարևոր 6 միավոր։

Տպավորիչ հաղթանակներին ցավոք հաջորդեց անհաջող ելույթների շարքը։ Հայաստանի հավաքականը վերջին երկու հանդիպումներում նույնքան պարտություն կրեց զիջելով Խորվաթիային և նույն Լատվիային։Եվրո-2024-ում հայտնվելու համար ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում պետք է նախ նոյեմբերի 18-ին Երևանում հաղթել Ուելսին իսկ երեք օր անց Խորվաթիային, ընդորում երկու գնդակի տարբերությամբ։ Հիմա արդեն պարզ է, որ հունիսին գրանցված հաղթանակներից հետո Մխիթարյանի կամ այլ հայտնի անձանց շնորհավորանքը նշանակալի արժեք չէր ունենա։ 2021 թվականի գարնանը բոլորս էինք շնորհավորում միմյանց, երբ Հայաստանի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երեք հանդիպումներում նույնքան հաղթանակ տարավ, 9 միավորով գլխավորելով ենթախմբի մրցաշարային աղյուսակը։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո բոլորն են հիշում։ Մնացած 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 2 միավոր։ Չենք կասկածում, որ Մխիթարյանը ոչ միայն կշնորհավորի մեր ազգային թիմին, եթե հաջողվի նվաճել հաղթել Ուելսին և Խորվաթիային։ Ընտրական փուլի Թուրքիայի դեմ մեկնարկային խաղից առաջ շատ էր խոսվում և քննարկվում Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասին։ Արձագանքելով այս խոսակցություններին «Ինտերի» կիսապաշտպանը մասնավորապես ասել էր․ «Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ որոշումներս ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։

Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ արդեն երևի ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, չնայած, կարծում եմ, բոլորին հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո, ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում, հատկապես Թուրքիայի դեմ և մնացած խաղերում, հաղողության հասնեն։ Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի իր վրա և կարողանա ազգային հավաքականն իրենց ետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց նոր մարզչի գալով, հուսամ, ամեն ինչ կշտկվի ու մեր տղաները պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»։ Ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ըստ էության վերականդանացել է և ցուցադրում է բոլորովին նոր որակի ֆուտբոլ։ Երիտասարդ ֆուտբոլիստներն ամենայն պատասխանատվությամբ փորձում են իրենց ետևից են տանել թիմը։

Մխիթարյանի դիտարկումներն այսօր տեսնում ենք գործնականում։ Հուսանք թերևս, որ այս պրոցեսը շարունակական և ավելի արդյունավետ կլինի։ Առաջիկայում մեզ սպասում է ֆուտբոլային ճակատամարտ բավական ուժեղ թիմերի դեմ։ Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի կենտրոնանալ միայն ու միայն առաջիկա «ճակատամատերի» վրա։ Մեծ հաղթանակի պարագայում Մխիթարյանը անպայման կշնորհավորի հավաքականին, իսկ մենք Մխիթարյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում