Friday, 17 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ

Սեպտեմբերի 8-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականում նորամուտը նշեց 21-ամյա Գոռ Մանվելյանը։ Վերջինս տևական ժամանակ ելույթ էր ունենում Ֆրանսիայում, սակայն վերջերս տեղափոխվել է Հայաստան պայմանագիր կնքելով «Նոայի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հույսեր է կապում այս ֆուտբոլիստի հետ և չի բացառվում որ Մանվելյանին մոտ ապագայում տեսնենք մեր գլխավոր թիմում։ «Հավաքական ժամանելուն պես ՀՖՖ նախագահը պատմեց ինձ Գոռ Մանվելյանի և Ստեփան Հովհաննիսյանի մասին: Մանվելյանին ցանկանում էին հրավիրել երիտասարդական հավաքական, որպեսզի նա ժամանի և մենք հետևենք նրա խաղին»,- այս տարվա հունիսին ասել էր ուկրաինացի մասնագետը: Այդ ժամանակ Մանվելյանը ներկայացնում էր ֆրանսիական Լիգա 1-ը։ 2021 թվականի ապրիլին Մանվելյանը պայմանագիր էր կնքել «Նանտի» հետ։ Մինչ այս Մանվելյանը ելույթ է ունեցել «Նանտի» պատանեկան, երիտասարդական և երկրորդ թիմերում։ Դա հայ ֆուտբոլիստի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն էր հայտնի ակումբի հետ։ Այն նախատեսված էր մինչև 2024 թվականը, բայց․․․։

Մանվելյանը «Նանտում» խաղաժամանակ չէր ստանում և ըստ էության հայտնվել էր խաղից դուրս վիճակում։ Հիմա երիտասարդ ֆուտբոլիստը հնարավորություն ունի իրեն դրսևորել հայրենիքում։ Մանվելյանը ծնվել է Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա։ Մինչև «Նանտի» հետ պրոֆեսիոնալ պայմանագրի կնքումը Մանվելյանը արդյունավետությամբ աչքի է ընկել դուստր թիմերում։ 17 տարեկան հասակում հայ ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 19 տարեկանների թիմում։ 2020 թվականին նույն թիմի կազմում խփել է 17 գնդակ և կատարել 8 գոլային փոխանցում։ Ի դեպ, Մանվելյանի պայմանագիր կնքում աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում։ «Նանտի» պաշտոնական կայքը ներկայացնելով Գոռ Մանվելյանին մասնավորապես նշել էր․ «Մանվելյանը Սպեփանակերտից է՝ (Հայաստան)»։ Ադրբեջանական մամուլը շտապել էր արձանագրել, որ ֆրանսիական հայտնի ակումբը Ստեփանակերտը ինքնաբերաբար նաև Արցախը ճանաչում է որպես Հայաստանի մաս։ Ասել, որ տեղի ունեցածը պատահականության հետևանք էր միանգամայն ճիշտ չի լինի։ 2012-2016 թվականը «Նանտը» գլխավորել է հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը, ով որպես ֆուտբոլիստ 90-ական թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Այսինքն դեռևս 2012 թվականից «Նանտի» ղեկավարությունը հստակ տեղեկություններ և պատկերացում է ունեցել մեր երկրի մասին։ Ինչ խոսք նման հայտարությունում մեծ է նաև Մանվելյանի դերը, ով իր ծննդավայրը ներկայացրել է, որպես Հայաստանի մաս։ Ի դեպ Ստեփանակերտը որպես Հայաստանի մաս էր ներկայացված նաև «Տրանսֆերմարկետ» պարբերականում, Գոռ Մանվելյանի տվյալների էջում։

Այն ժամանակ Մանվելյանը չէր հրավիրվել Հայաստանի ոչ մի տարիքային հավաքական։ Ամեն դեպքում այս ֆուտբոլիստը ունի մեծ պոտենցիալ և կարող է դրսևորվել մեր հավաքականում։ Մանվելյանն ամրակազմ է, իսկ հասակը 1․80 սմ։ Հայ ֆուտբոլիստը խաղում է ինչպես հենակետային դիրքում այդպես էլ կիսապաշտպանության կենտրոնում։ Ըստ Տրանսֆերմարկետի Մանվելյանի տրանսֆերային արժեը կազմում է 300 հազար եվրո։ Այո այս ֆուտբոլիստն ունի բարձր մակարդակի հանդիպումներին փորձի պակաս բայց,․․․։ Վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշեցին մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ աչքի ընկելով տպավորիչ ելույթներով։ Թերևս ամենավառ օրինակը։ Մարտի 25-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ սկզբունքայի խաղում փայլեց «Կրասնոդարի» երկրորդ թիմի 18-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Վերջինս մինչ այդ ոչ մի հանդիպում չէր անցկացրել «Կրասնոդարի» հիմնական թիմում: Չի բացառվում, որ Պետրակովը Մանվելյանին հրավիրի ազգային թիմ և հնարավորություն տա դրսևորվելու հոկտեմբերի 19-ին կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընկերական խաղում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է տանում արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին մեր հավաքականներում ներգրավելու ուղղությամբ։ Փաստ է, որ սփյուռքում ունենք ֆուտբոլային մեծ պոտենցիալ, որը պարտավոր ենք օգտագործել։ Հայկական թիմերում տեղացի որակյալ ֆուտբոլիստների պակաս կա, որը պետք է փորձենք լրացնել արտեկրում ելույթ ունեցող կադրերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում