Saturday, 18 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին

Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիային շարունակում են արձագանքել մարզաշխարհի ներկայացուցիչները։ «120 000 հազար քաղաքացիական անձինք, որոնցից 30 000-ը երեխաներ են, ռազմական հարձակումների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը վերսկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9 ամսվա մտածված շրջափակումից, սովից և մարդասիրական մուտքերի հնարավորությունները մերժելուց հետո։ Ինչպես փորձագետներն են ասում՝ սա ցեղասպանություն է։ Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտային աշխարհին և մեդիայի գործընկերներիս արձագանքել և օգնել տարածել խաղաղություն վերահաստատելու ձայնը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիային անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը․ «Մեր ազգի նկատմամբ անվերջանալի հարձակում է տեղի ունենում, սարսափելի ցեղասպանություն ու այժմ անհրաժեշտ է բարձրացնել մեր ձայնը և խնդրել աշխարհին բացել աչքերն այս հումանիտար ճգնաժամի առաջ:

Անմեղ զոհերն այլևս չեն կարող անտեսվել: Բոլորի բարոյական պարտքն է միասնական դառնալն ու անմիջապես որոշիչ գործողությունների անցնելը՝ տուժածներին փրկելու համար: Իրավիճակը պահանջում է միասնական պայքար ընդդեմ ցեղասպանության, պետք է պաշտպանենք արդարությունն ու աշխատենք, որ նման սարսափելի իրողություններ այլևս թույլ չտանք: Բավական է»։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, Վահան Բիչախչյանը, Հրանտ Լեոն-Ռանոստ, սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովը։ Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, Օլիմպիադայի եռակի չեմպիոն, ԱՄՆ-ի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը սոցիալական ցանցերում արած գրառումով պատասխանել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին, որը հայատյաց քաղաքականությունը արդարացնող նամակով պատասխանել էր Լեւոն Արոնյանի կոչին։ «Թախիծով կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Քեզ ճանաչում եմ երկար տարիներ ու սիրում եմ քո ընտանիքն ու քեզ որպես հարազատների, թեեւ վերջին շրջանում ինձնից հեռվացած մարդկանց։ Դու երբեք չէիր ասի այն խոսքերը, որոնց տակ քո ստորագրությունն է։ Դու բարի ու հասկացող մարդ ես։ Ես հիմա չեմ ցանկանում հրապարակային պատասխանել իմ հասցեին մեղադրանքներին, դու գիտես ինձ ու գիտես, որ ես երբեք ոչ մեկի չեմ խաբել ոչ անձնական կյանքում, ոչ հրապարակային։ Երբ 30-ականներին Ալյոխինը գրեց պատվիրված հոդված արիական շախմատի մասին, հետո շատ տարիներ փորձում էր ոչնչացնել իր կյանքի այդ ամոթալի էջը։

Տա Աստված, որ դու այլեւս ստիպված չլինես այդպիսի նամակներ գրել»,- գրել է հայ գրոսմայստերը։ Ավելի վաղ Արոնյանը կոչով դիմել էր մարզաշխարհի ներկայացուցիչներին և միջազգային հանրության պահանջելով համարժեք արձագանք ցուցաբերել Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը։ «Դիմում եմ իմ գործընկեր գրոսմայստերներին։ Մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել կատարվողը։ Եվ վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներն ամենևին հետաքրքրված չեն այն անմարդկային իրավիճակով, որը ղարաբաղցիների համար ստեղծում է Իլհամ Ալիևը։ Եկեք արթնանանք, մարդիկ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ մի բան, ինչից մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք խոսել կատարվածի մասին և լսելի դառնալ նրանց, ովքեր կարող են փոխել այս խայտառակ իրավիճակը»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Լևոն Արոնյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել էին զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում