
Սկսվել է բասկետբոլի Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականների միջև Լոս Անջելեսում կայանալիք ընկերական հանդիպումների տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերն արդեն հասանելի են՝ www.eventbrite.com կայքում։
Խաղերը տեղի կունենան հունիսի 16-ին և հունիսի 17-ին՝ Նորթրիջի համալսարանական արենայում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։