
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին:
Միլանյան դերբիի հաշիվը բացվեց արդեն 8րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն։ Բոսնիացին եզրափակեց Հական Չալհանօղլուի՝ անկյունայինից կատարած փոխանցումը։
Ընդամենը 3 րոպե անց «Ինտերի» կազմում հաշիվը կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։