
Տևական դադարից հետո շարք վերադառնալով` լեգենդար մարզիչ Արթուր Ալեքսանյանը պատմություն կերտեց։ 7 ամսվա ընթացքում լեգենդար մարզիկը ոսկե դուբլ ձևակերպեց հռչակվելով աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Օրեր առաջ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում մեր ըմբիշը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին, որը UWW-ի դասակարգման առաջատարն է 97 կգ քաշային կարգում։ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 7։4 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Տամաս Լևային, իսկ կիսաեզրափակիչում՝ 9։0 հաշվով ուժեղ էր չեխ Արթուր Օմարովից: Անցյալ տարվա սեպտեմբերին Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչ գոտերամրտում Ալեքսանյանը մրցել էր նույն Կիրիլ Միլովի հետ և հաղթել նույն։ 5:1 հաշվով: Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Տոկիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերից հետո Ալեքսանյանը դադար էր վերցրել։
Ոմանք շտպանում էին պնդել, որ տիտղոսակիր հայ մարզիկն այլևս գորգ դուրս չի գա, բայց․․․։ «Արթուր Ալեքսանյանը հոգեբանորեն շատ հզոր է: Ես ուրախ եմ, որ Հայաստանը այսպիսի մարզիկ ունի: Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, Բելգրադի մրցագորգում ապացուցեց, որ դեռ պետք է շարունակի: Մենք պետք է շարունակենք միասին մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր: Հուսամ, որ մեր ժողովրդին այսպիսի հաղթանակներ դեռ կպարգեւենք: Կարեւորն այն է, որ ինքը տրամադրված է նորից անցնել օլիմպիական այն ծանր ճանապարհը, որը մի քանի փուլ անցել է: Այժմ արդեն 4-րդ Օլիմպիական խաղեր: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հերոսություն կլինի: Ես նրա կողքին եմ, մենք միասին ենք անցնելու այդ ծանր ճանապարհը»,- ասել էր Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը: Տոկիոյի օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը կողմնակալ մրցավարության զոհ էր դարձել։ Մասնավորապես մրցավարները հաղթանակը նվիրել էին Ռուսաստանի ներկայացուցիչ Մուս Եվլոևին։ Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», – սկանդալային գոտեմարտից հետո Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան ասել էր մեր մարզիկը։ Ի դեպ, Հայաստանի նկատմամբ իրականացվող մրցավարական «բեդպրեդելի» ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհարվորել էր Մուսա Եվլոևին հայ ըմբիշի նկատմամբ տարած սկանդալային հաղթանակի կապակցությամբ։ «Փորձառու ու անվանի մրցակցի դեմ եզրափակիչ գոտեմարտում դրսևորեցիք երկաթյա կամք, հղկված տեխնիկա, հաջողության հասնելու նպատակասլացություն: Այդ վստահ, փայլուն հաղթանակը հրաշալի նվեր է մեր մարզիչների ու մեր երկրում հունահռոմեական ըմբշամարտի բոլոր սիրահարների համար»,-ասված էր Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում։ Արթուր Ալեքսանյանի հայտարարության և մեր նկատմամբ իրականացվող մրցավարական արշավանքից հետո սա իսկապես շնորհավորանք էր մրցավարական ամենաթողությանը։
Օլիմպիադայից մեկ ու կես տարի անց Արթուր Ալեքսանյանն ապացուցեց, որ ուժեղագույնն է Եվրոպայում, աշխարհում և նույնիսկ մրցավարական «բեսպրեդելի» գնով իրեն հնարավոր չէ կանգնեցնել։ Որտեղ է այսօր Մուսա Եվլոևը։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Եվլոևն այնտեղ է, որտեղ պետք է լիներ, իսկ Ալեքսանյանը Զագրեբում լուրջ հայտ ներկայացրեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դառնալու։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանի համար սա աշխարհի չորրորդ չեմպիոնությունն էր։ Նախկինում նա ոսկե մեդալակիր էր դարձել նաև 2014, 2015 և 2017 թվականներին։ Ալեքսանյանը նաև Եվրոպայի 6-ակի չեմպիոն է, 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող: