ԱՄՆ-ն չի թաքցնում տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հասնելու իր ձգտումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանը Արևմուտքի լրացուցիչ ներգրավվածության մեջ է տեսնում հնարավորությունը, որով Բաքուն կբերվի կոնստրուկտիվ հուն. «Եթե ՌԴ-ն պատրաստվում է ինքնասպանության, ապա չենք պատրաստվում ծիսական ինքնասպանության մասնակիցը դառնալ: Չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը ինքնասպանությունից առաջ մեր պետականության վրա քար նետի: Իշխանությունը խոսում է խաղաղությունից, բայց խաղաղության քայլերը տորպեդահարվում են ռազմավարական դաշնակցի կողմից: Փաշինյանը զգուշավորություն է դրսևորում. Խաղաղություն խաղաղության թշնամիների հետ չի լինում»: