Համացանցում Պենտագոնի և ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթերի տարածումը կարող է դժվարություններ ստեղծել Վաշինգտոնի համար՝ Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու հարցում․ այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ գաղտնի ռազմական փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի վերաբերյալ, որը հավակնում է դառնալ ամենախոշորներից մեկը, ԱՄՆ ՊՆ-ն պաշտոնական հետաքննություն է վարում։ Այն կարող է բարդացնել ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային։ Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Ուկրաինային հետագա աջակցության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ Ուկրաինայի զինված ուժերի ենթադրյալ գարնանային «հակահարձակման» նախաշեմին։