Thursday, 23 05 2024
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Ինչ փոխվեց մարտի 1-ից հետո, որ բերեց Բաքվի վերջնագրի

 

«Փետրվարի 24-ին և մարտի 1-ին ադրբեջանական կողմի հետ հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի շուրջ կազմակերպված հանդիպումներն արդյունք չեն տվել: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ պետք է ընդունենք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր», Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիային: Այդպիսով, Արցախի նախագահը փաստացի ազդարարում է, որ իրավիճակի զարգացումը ունի առավել թեժացման միտում և Ադրբեջանը կարող է գնալ նորանոր դիվերսիաների կամ այլ կոշտ քայլերի, եթե Արցախը չընդունի «ռեինտեգրացիայի» օրակարգը:

Պաշտոնից ազատելով Ռուբեն Վարդանյանին, որը հայտարարում էր, որ չի կարող ընդունելի լինել ադրբեջանական այդ օրակարգը, Արայիկ Հարությունյանը ինքը հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է: Դրանից հետո տեղի ունեցան հայտնի շփումները, որոնց մասին հիշատակում է Արայիկ Հարությունյանը: Ավելին, եթե փետրվարի 2-ի շփումը հիմնականում հպանցիկ էր լրահոսում, մարտի 1-ին տեղի ունեցածի մասին եղան հաղորդագրություններ, լուսանկարներ ավելի ծավալուն բովանդակությամբ, նաև հայտնի դարձան այսպես ասած «շփվողները», իսկ Արցախի տեղեկատվական շտաբն էլ հաղորդեց, որ հանդիպումից ստացված տպավորությունը կառուցողական, դրական է: Ի՞նչ փոխվեց մարտի 1-ից հետո, որ Ադրբեջանը ներկայացրեց կոշտ վերջնագիր, համենայն դեպս դատելով Արցախի նախագահի հայտարարություններից: Թե՞ հանդիպումներից հետո եղած տպավորությունն էր եղել նախնական ու  խաբուսիկ, և ոչինչ չի փոխվել, պարզապես դիվերսիան է «բացել» Արցախի իշխանության աչքը: Բարդ է ասել, անկասկած է, որ հանրությանը հասանելի է դառնում ամենևին ոչ ամբողջական տեղեկատվությունը իր բոլոր կարևոր և այդ թվում խորհրդապահական մանրամասներով: Փաստն այն է, որ Ադրբեջանը գոնե առայժմ «մարսում» է ոչ միայն Լաչինի միջանցքի արգելափակումը, այլ նաև ակնառու դիվերսիան, որի առնչությամբ չկա որևէ հասցեական դատապարտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում