Tuesday, 21 03 2023
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞
12:15
Օլիմպիական չեմպիոնները Հայաստանի հավաքականո՞ւմ․ Որոշման արժեքը
Սպերցյանի ֆանտաստիկ գոլը․ Հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն չի դառնա․․․

Զախարյանի ճակատագրական սխալը․ Սպերցյանը փորձում է քաջալերել¸ բայց․․․

Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի»։ Անցյալ տարվա հայտնի էր դարձել, որ «Չելսին» Արսեն Զախարյանին առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1․5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները գրեթե ավարտված են և մինչև օգոստոսի վերջ գործարքը կկայանա։ «Չելսին» 15 միլիոն եվրո էր առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։ Տրանսֆերային պատուհանը փակվեց սեպտեմբերի 1-ին իսկ հայազգի ֆուտբոլիստը ստիպված եղավ ելութները շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Գործարքը չկայացավ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքով տրանսֆերի բանկային փոխանցում հնարավոր չէր եղել իրականացնել։ Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ Զախարյանը մտադիր է ստանալ Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի կարողանա տեղափոխվել եվրոպական ակումբ։ Այս տարվա սկզբին սակայն հայազգի ֆուտբոլիստը հերքեց այդ տեղեկությունը։ «Քաղաքացիություն փոխել պետք չէ։ Տեսել եմ այդ խոսակցությունները համացանցում։ Պարզապես, ինչ-որ խոսակցություն է, ոչինչ չեմ արել։ Հայաստանի անձնագիր ստանալու մտադրություն հիմա չունեմ»,- «Вышли!» յութուբյան ալիքին տված հարցազրույցում ասել էր Զախարյանը։

Երեկ Զախարյանի հայկական անձնագիր ստանալու և «Չելսի» հնարավոր տեղափոխությանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Չգիտեմ թե, որքանով է դա ճիշտ բայց ուրախ կլիներ, որ Զախարյանը հայկական անձնագիր ստանա և խաղա Հայաստանի հավաքականում։ Ուրախ կլինեմ նաև, որ նա տեղափոխվի «Չելսի»։ Կարծում եմ՝ «Զախարյանը» կարող է խաղալ Լոնդոնյան թիմում։ «Չելսին» այժմ գնում է բոլորին, թող ձեռք բերի նաև Արսենի տրանսֆերը»,- Sport24-ին տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։ Նշենք, որ վերջին շրջանում «Չելսին» ձեռք է բերել միանգամից 28 նոր ֆուտբոլիստների։ Կարծում ենք պարզ է Զախարյանը այլևս անգլիական ակումբի ուշադրության կենտրոնում չէ։ Ավելին, նախօրեին հայտնի դարձավ, որ Զախարյանի ծառայությունով հետաքրքրված են կարգով անհամեմատ ավելի ցածր թիմեր։ Իսպանական «Սելտան», «Մալյորկան», պորտուգալական «Պորտուն» եւ հունգարական «Ֆերենցվարոշը» փորձել այս ամիս ձեռք բերել Զախարյանի տրանսֆերը։ Ակումբները պատրաստ են եղել վճարել 15 միլիոն եվրո, սակայն հայտնի պատճառով տեղափոխությունը տեղի չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Արսեն Զախարյանը մրցաշրջանը կավարտի «Դինամոյում»,- հայտնում է Sport-Express պարբերականը։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Զախարյանի կարիերան մոտ է փակուղում հայտնվելու։

Հայաստանի փոխարեն ընտրելով Ռուսաստանի ազգային հավաքականը, երիտասարդ ֆուտբոլիստը ճակատագրական սխալ թույլ տվեց։ Նույն Սպերցյանն ընտրելով Հայաստանի ազգային հավաքականը մոտ ապագայում կխաղա եվրոպական թոփ ակումբներից մեկում, իսկ Զախարյանը․․․․։ Վերջինս այսօր կարող էր ելույթ ունենալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց․․․։ 19-ամյա կիսապաշտպանը գիտակցում է, որ նույնիսկ հայկական անձնագիրը կարող է չփրկել։ Սպերցյանն այսօր փորձում է քաջալերել Զախարյանին, բայց իրականությունն այն է, որ Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստը նույնիսկ հունգարական «Ֆերենցվարոշ» չի կարող տեղափոխվել։ «Իհարկե, ամոթալի էր տրանսֆերի ձախողումը: Դա իմ երազանքն է, որը դեռևս չի կատարվել։ Բայց ժամանակի ընթացքում դադարում ես մտածել այդ մասին: Չստացվեց, բայց պետք է խաղալ, կյանքը շարունակվում է:

Չեմ կարծում, որ ոչ արդյունավետ խաղալս կապված էր տրանսֆերի խափանման հետ։ Միգուցե հոգեբանորեն ծանր էր, բայց ժամանակի ընթացքում հիասթափությունն անցավ, և ես կենտրոնացա խաղի վրա:Ես այժմ ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի», չեմ ուզում գնալ «Զենիթ»: Եթե առաջիակում էլ տրանսֆերը «Չելսի» ձախողվի ապա պայմանագիր ունեմ ևս մեկուկես տարվա «Դինամոյի» հետ, երջանիկ եմ ակումբում։ Հիմա էլ ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի»»,- «Коммент.Шоу» հաղորդման ժամանակ ասել էր Զախարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում