Monday, 20 03 2023
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞
12:15
Օլիմպիական չեմպիոնները Հայաստանի հավաքականո՞ւմ․ Որոշման արժեքը
Սպերցյանի ֆանտաստիկ գոլը․ Հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն չի դառնա․․․
Հայաստանի հավաքականի պոտենցիալը․ Ինչ խնդիր է դրված Պետրակովի առաջ

Ովքեր են Հայաստանի հավաքականի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է հանդիսանալ hայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 9 միլիոն եվրո է, սակայն մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում այն կավելանա։ Նշենք, որ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում փայլուն ելույթով։ Մասնավորապես Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա 9 գնդակ է խփել։ Էդուարդ Սպերցյանը գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ըստ ամենայնի հաջորդ մրցաշրջանում Սպերցյանին կտեսնենք եվրոպական հեղինակավոր թիմերից մեկում։ Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվեց Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երկու գնդակ։ Մինչ Սպերցյանի կտրուկ վերելքը հայաստանցի ամենթանկ ֆուտբոլիստեր էին «Ինտերը» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը և ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինս հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Այս պահին Սելարայանի տրանսֆերը կազմում է 7, իսկ Մխիթարյանի տրանսֆերը՝ 6 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբին Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի ազգային թիմից հեռանալու մասին։ Էդուրադ Սպերցյանի տրանսֆերային վերելքից հետո տեսնենք, թե ինչ տեսք ունի Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Եվ այսպես, Լուկաս Սելարայանին հաջորդում է գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը։

Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 2․5 միլիոն եվրո։ 4-րդ հորիզոնականում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն է, որի տրանսֆերային արժեք 2․2 միլիոն եվրո է։ Լավագույն հնգյակը եզրափակում են «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ինչպես նաև Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտան Արթուր Գալոյանը։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատված է 1․5 միլոն եվրոյով։ Ի դեպ վերջին շրջանում Գալոյանի տրանսֆերային արեժքը էական վերելք է գրանցել։ Վերջին թարմացումից հետո այս խաղացողի տրանսֆերն ավելացել է ևս 300 հազար եվրոյով։ Հիշեցնենք, որ Գալոյանն անցյալ տարի էր ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Նոյեմբերին նա նորամուտը նշեց Հայաստանի ազգային թիմի կազմում մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական հանդիպմանը։ 7-րդ հորիզոնականում է լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 1․2 միլիոն եվրոյով։

Մեր հավաքականի ավագ, կիպրական «Անորտոսիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն այս պահին մեկ միլիոն եվրո է։ Վերջին թարմացումից հետո Հարոյանի տրանսֆերային արեժքը նվազել է 200 հազար եվրոյով։ 9-րդ հորիզոնականում է ղազախական «Աստանայի» կիսապաշտան Կամո Հովհաննիսյանը, որի տրանսֆերային արժեքը ևս կազմում է մեկ միլիոն եվրո։ Տասնյակը եզրափակում է արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 750 հազար եվրո։ Նշենք, որ վերջին ամիսներին Բելկյանի տրանսֆերային արժեքը զգալի անկում է ապրել։ 2021 թվականի նոյեմբերին այս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում էր երկու միլիոն եվրո։

Փաստորեն, այսօր Հայաստանի ազգային հավաքականն ունի 9 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո և ավելի է։ Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը բավական ցածր է։ Օրինակ, «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի տրանսֆերը գնահատված է ընդամենը 300 հազար եվրոյով։ Այս ֆուտբոլիստը նախորդ տարի աչքի էր ընկել տպավորիչ և արդյունավետ խաղով։ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային արժեքն են 250 հազար եվրո է։ Մկրտչյանը վերջերս փորձաշրջան էր անցել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում