Monday, 20 03 2023
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞
12:15
Օլիմպիական չեմպիոնները Հայաստանի հավաքականո՞ւմ․ Որոշման արժեքը
Սպերցյանի ֆանտաստիկ գոլը․ Հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն չի դառնա․․․
Հայաստանի հավաքականի պոտենցիալը․ Ինչ խնդիր է դրված Պետրակովի առաջ

Թուրքիան արձագանքեց Փաշինյանին․ Ֆուտբոլային դիվանագիտությունը սկսված է

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս տարի կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիմակայությանը և մասնավորապես երկու երկների ղեկավարների այդ մրցավեճերին ներկա գտնվելու հնարավորություններին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանն ու Թուրքիան ընդգրկված են միևնույն ենթախմբում։ Հենց մեկնարկային խաղում մեր հավաքականը մարտի 25-ին Երևանում մրցելու է Թուրքիայի ազգային թիմի հետ։ Պատասխան հանդիպումն էլ տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին։ «Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ֆուտբոլային խաղերի մասին։ Այս հայտարարությամբ Փաշինյանը ըստ էության պատրաստակամություն էր հայտնել մասնակցելու այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլին։

Եվ ահա, ՀՀ վարչապետի հայտարարությանը հաջորդեց թուրքական կողմի արձագանքը։ Երեկ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Հյուրերը պատրիարքին հրավիրել են մարտի 25-ին Երևանում նախատեսվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը։ Սա թերևս առաջին պաշտոնական քայլը պետք է համարել ֆուտբոլային դիվանագիտությունում։ Ուշագրավ է, որ պաշտոնական քայլն արվեց Թուրքիայի կողմից Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո։ Դժվար չէ ենթադրել, որ Կ․ Պոլսի հայոց պատրիարքին հրավիրելով ֆուտբոլային հանդիպանը Անկարան ակնկալում է, որ հաջորդ քայլը կկատարի Երևանը։ Այլ կարպ ասած գնդակն այս պահին Հայաստանի կիսադաշտում է։ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա մրցավեճով սկսվեց այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը։ ՈւԵՖԱ-ի որոշմամբ ընտրական շրջափուլը սկսեց Երևանում՝ Թուրքիայի հետ մրցավեճով։ Ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականն ավարտեց 2009 թվականին՝ Բուրսայում՝ Թուքիայի դեմ մրցավեճով։ Մինչ այդ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրեց Հայ-թուրքական հայտնի արձանագրությունները։Հիշեցնենք, որ Երևանում կայացած Թուրքիայի դեմ մրցավեճին ներկա էր Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը ժամանաել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի հրավերով։ Սերժ Սարգսյանն իր հերթին Թուրքիայի նախագահի հրավերով ներկա էր գտնվել Բուրսայում տեղի ունեցած հանդիպմանը։ Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում տեղի ունեցած 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից հետո շատերը շտապեցին պնդել, որ սկսվում է ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլը։ Ավելին, շատերը վստահ են, որ Հայաստանն ու Թուրքիան միևնույն խմբում են հայտնվել նախապես ծրագրված վիճակահանության միջոցով։ Կարճ ասած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շահագրգիռ կողմերը ՈւԵՖԱ-ի միջոցով սարքել են վիճակահանությունը։

Չցանկանալով ոչ ժխտել ոչ հաստատել այս պնդումները, անենք թերևս մի քանի կարևոր արձանագրում։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից հետո ՈւԵՖԱ-ն խաղացանկը կազմելիս որոշել էր, որ Հայաստանը ելույթը պետք է սկսի Երևանում՝ Թուրքիայի դեմ խաղով։ 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած վիճակահանությունից հետո ՈւԵՖԱ-ն որոշում կայացրեց, որ Հայաստանի հավաքականը ելույթը պետք է սկսի 2023 թվականի մարտի 25-ին Երևանում՝ Թուրքիայի դեմ խաղով։

Այսինքն, կարծես ծրագրված է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը պետք է սկսվի Հայաստանի մայրաքաղաքում, հենց մեկնարկային խաղով։ Արդյո՞ք վիճակագրական այս փաստերը պատահականության արդյունք են։ Պատասխանը կարծում ենք՝ պարզ է, նման զուգադիպություններ ուղղակի չեն լինում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում