Saturday, 30 09 2023
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ

Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման հիմնական ֆավորիտները կիսաեզրափակչին ընդառաջ

Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը ձախողվեց Կարատում ընթացող Մունդիալում։ Հիշեցնենք, որ բրազիլացիները քառորդ եզրափակչում հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում զիջեցին աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիային։ Առաջնության մեկնարկից առաջ և մրցաշարի ընթացքում բուքմեյքերներն ու մասնագետները բացահայտ ֆավորիտ էին համարում հենց Բրազիլիայի հավաքականին։ Մասնավորապես, մրցաշարից առաջ Բրազիլիայի չեմպիոն դառնալու համար սահմանված էր 5 գործակից։ 1/8-րդ եզրափակչում Հարավային Կորեային հաղթելուց հետո Բրազիլիայի չեմպիոն դառնալու գործակիցն ընդամենը 2․3 էր։ Ավելին, 1/8-րդ եզրափակչից հետո ֆավորիտների շարքում Խորվաթիայի հավաքականը վերջին հորիզոնականում էր։ Զլատկո Դալիչի թիմի մեծ հաղթանակի համար սահմանված էր 50 գործակից։ Սենսացիոն հաղթանակ տանելով խորվաթները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ֆուտբոլն անկախատեսելի է և որևէ վերլուծություն կամ գուշակություն չի կարող ճշգրիտ լինել։

Ամեն դեպքում կիսաեզրափակչին ընդառաջ տեսնենք թե ով է համարվում գլխավոր ֆավորիտը և ում են նախապատվություն տալիս մասնագետները։ Հիշեցնենք, որ վաղը կիսաեզրափակչի առաջին խաղում Խորվաթիան մրցելու է Արգենտինայի հետ, իսկ դեկտեմբերի 14-ին կկայանա Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը։ Եվ այսպես, ըստ բուքմեյքերների չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդը ֆրանսիացիներն են։ Այս հավաքականի չեմպիոն դառնալը գնահատված է ընդամենը 2 գործակցով։ Ֆրանսիայի հավաքականի եզրափակիչ դուր գալու գործակիցն էլ 1․25 է։ Նշենք, որ 1/8-րդ եզրափակչից առաջ Ֆրանսիայի չեմպիոն դառնալու գործակիցը 6․5 էր։ Աշխարհի գործող չեմպիոնը կիսաեզրփակչում 2։1 քաշվով առավելության էր հասել Անգլիայի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակչում ֆրանսիան հայտնվել հայտնվել էր Լեհաստանի նկատմամբ 3։1 հաշվով տարած վստահ հաղթանակի արդյունքում։ Ավելի վաղ Ֆրանսիայի ազգային թիմն առաջին տուրում 4։1 հաշվով Ավստրալիային հաղթելուց հետո, երկրորդ տուրում 2։1 հաշվով առավելության էին հասել Դանիայի նկատմամբ ապահովելով առաջին հորիզոնականը։ Երրորդ տուրում Դիդիե Դեշամի թիմը 0։1 հաշվով պարտվել էր Թունիսին։ Ֆավորիտների հաշվարկում երկրորդ հորիզոնականում Արգնետինայի ազգային թիմին է։ Վերջինիս չեմպիոն դառնալու համար սահմանված է 2․55 գործակից։ Արգենտինացիների եզրափակիչ դուրս գալու գործակիցն էլ 1․37 է։

Փաստորեն, բուքմեյքերների կանխատեսմամբ եզրափակչում մրցելու են Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Նշենք, որ Խորվաթիայի դեմ մրցավեճում արգենտիացիների խաղի հիմնական ժամանակում հաղթանակը գնահատված է 1․9 գործակցով։ Խմբային փուլի ավարտից հետո Արգենտինայի չեմպիոն դառնալու գործակիցը միայն 6․5 էր։ Քառորդ եզրափակչում Լիոնել Մեսին ու խաղընկերները դրամատիկ պայքարում հետխաղային 11 մետրանոցներով առավելության էին հասել Նիդեռնալդների նկատմամբ։ Նշենք նաև, որ առաջին տուրից հետո Արգենտինայի չեմպիոն դառնալու գործակիցը 9 էր։ Հիշեցնենք, որ առաջին տուրում արգենտինացիները սենսացիոն պարտություն էին կրել, 1։2 հաշվով զիջելով Սաուդյան Արաբիային։ Երկրորդ տուրում Արգենտինան 2։0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի նկատմամբ, որոշ շափով դուրս գալով ծանր իրավիճակից։ Խմբային փուլի վերջին տուրում Արգենտինան նույն հաշվով հաղթել էր Լեհաստանին և C խմբում զբաղեցրել առաջին հորիզոնականը։

1/8-րդ եզրփակչում Արգենտինան 2։1 հաշվով առավելության էր հասել Ավստրալիայի նկատմամբ։ Ֆավորիտների շարքում Խովարթիան երրորդն է։ Այս հավաքականի չեմպիոն դառնալու գործակիցը 8․5 է։ Մարոկկոյի մեծ հաղթանակի համար սահմանված է 10 գործակից։ Ինչ խոսք ֆուտբոլային աշխարհի զգալի մասը սպասում է Արգենտինա-Ֆրանսիա եզրափակչի, բայց․․․։ Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները քառորդ եզրափակչում ցույց տվեցին, որ կարող ենք ձեռնոց նետել ցանկացած մրցակցի։ Ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունը առանձնանում է նրանով¸որ բացահայտ ֆավորիտներ ըստ էության գոյություն չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում