Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մունդիալ-2022․ Պատմական արդյունքներ և ռեկորդներ 1/8-րդ եզրափակիչում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից Իսպանիան դուրս մնաց պայքարից։ 1/8-րդ եզրափակչում Լուիս Էնրիեկի գլխավորած հավաքականը հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում 0։3 հաշվով զիջեց Մարոկկոյին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չէր արձանագրվել, իսկ իսպանացիներին չհաջողվեց իրացնել գեթ մեկ 11 մետրանոց։ Սա կատարյալ ֆիասկո էր եվրոպական բավական ուժեղ հավաքականի համար։ Մարոկկոն իր հերթին պատմական հաջողություն գրանցեց առաջին անգամ դուրս գալով աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ «Սա մեծ խաղ էր մեզ համար, անմոռանալի ֆուտբոլայի երեկո։ Մեր ֆուտբոլիստները դրսևորելով կամային հատկանիշներ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։ Գիտակցում էինք, որ կհոգնենք, բայց պայքարեցինք մինչ վերջ և մտանք պատմության մեջ։ Այս հաղթանակը նվիրում եմ Մարոկկոյի ժողվովրդին, մեր ազգին։ Պետք է շարունակենք հավատալ ինքներս մեզ։ Կկարողանա՞նք արդյոք չեմպիոն հռչակվել․ մեզ էներգիա է պետք, այդ դեպքում կարող ենք հաղթել։ Մենք կվերականգնվենք, կհանգստանանք, այնուհետև կտեսնենք՝ ինչ կլինի»,- Իսպանիայի դեմ խաղից հետո ասել է Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռետրագին։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը ձախողման ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել։

«Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ Իսպանիայի ազգային թիմի երկրպագուներից։ Հատկապես մարզադաշտում գտնվող մարդիկ անդադար աջակցում էին, անհանգստանում էին մեզ համար։ Խաղադաշտում, մենք արեցինք հնարավորը հաղթելու համար, բայց դա հերիք չէր քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։ Շնորհավորում եմ Մարոկկոյի հավաքականին։ Կարծում եմ հիմա պատեհ առիթը չէ հավաքականում իմ ապագայի մասին խոսելու համար։ Առաջիկա օրերին հանդիպում կունենանք և կքննարկենք իմ ապագան։ Այս պարտության ամբողջ պատասխանատուն ես եմ»,- ասել է Լուիս Էնրիկեն։ Ինչևէ, քառորդ եզրափակչում Մարոկկոյի հավաքականը կմրցի Պորտուգալիայի հետ, որը երեկ ջախջախիչ՝ 6։1 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ։ Այս մրցավեճում երեք գնդակ խփեց «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը, դառնալով այս առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Այս ֆուտբոլիստն առաջին անգամ էր ընդգրկվել ազգային թիմի մեկնարկային կազմում, փոխարինելով Պորտուգալիայի հավաքականի կենդանի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուին։ Ի դեմ, մեծ մրցաշարերում Ռոնալդուն վերջին անգամ հիմնական կազմից դուրս էր մնացել 17 տարի առաջ։

Վերջին խաղը, որը Ռոնալդուն դուրս է մնացել հիմնական կազմից, դարձյալ Շվեյցարիայի դեմ է եղել Եվրոպայի առաջնության խմբային փուլում։ Մինչ այդ նա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 31 խաղում անընդմեջ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում։ «Սա հիանալի երեկո էր Պորտուգալիայի համարար, մեր հավաքականի լավ ֆուտբոլ ցուցադրեց։ Օրինակելի վերաբերմունք գործին, կենտրոնացում ամբողջ խաղի ընթացքում: Այս գործոններն էին հաղթանակի հիմքում։ Պորտուգալիան գիտեր, թե ինչպես դիմակայել շվեյցարական մարտավարությանը։ Մենք տիրեցինք գնդակին, արագ վերադարձրինք այն, գործեցինք կազմակերպված՝ չթողնելով ազատ գոտիներ։ Նշեմ նաև, որ մենք այնպիսի գնդակ ընդունեցինք մեր դարպասն, որ չպետք է բաց թողնենք։ Բայց ոչինչ, ունենք ժամանակ սխալների ուղղում անելու համար»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը։ Վերջինս պարզաբանել է նաև Ռոնալդուին հիմնական կազմից դուրս թողնելու որոշումը․ «Տակտիկական քայլս, որևէ կերպ կապված չէ Հարավային Կորեայի դեմ Ռոնալդուի ցույց տված խաղի հետ։ Այլևս չեմ ցանկանում այս հարցի շուրջ։ Մենք այդ մասին մտածել ենք այսօրվա խաղից դեռ մի քանի օր առաջ։ Կրկնում են, սա տեխնիկական որոշում է, ոչ ավելին»։

Ինչևէ, Մարոկկոյի դեմ մրցավեճում յուրատեսակ ռեկորդ սահմանեց Պորտուգալիայի հավաքականի պաշտպանության առաջատար Պեպեն։ Վերջինս դարձավ պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, որը գոլ է խփել աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆում։ Այս ռեկորդը Պեպեն գնանցել է 39 տարեկան և 9 ամսական հասակում։ Նշենք նաև, որ Պորտուգալիայի ազգային թիմը պատմության մեջ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկավ միայն երրորդ անգամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում