Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանի հետ:
Խաչատրյանը կարծում է, որ Լասիկայի այցը պետք է դիտարկել հայ-ամերիկյան բազամաշերտ հարաբերությունների ծիրում. «Լասիկայի այցով փորձ է արվում հայ-ամերիկյան հարաբերություններում հողի վրա էլ հասնել համագործակցության»: