Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 4-ին, հայտնել է Թուրքիայի աղետների կանխարգելման և վերացման վարչությունը։
Հետցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03.29-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուդջայի շրջանում, աղբյուրը՝ 14,47 կմ խորության վրա։
Մինչև ժամը 04.30-ը գրանցվել է 13 հետցնցում, ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 2.4 մագնիտուդ։