Monday, 11 12 2023
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ
14:56
Օզբիլիս. կնոջս ասել եմ՝ «չեմոդանները» հավաքած պահի, չըտնրվելու դեպքում
Սպերցյանի ակնարկը․ «Յուվենտուսը» բանակցու՞մ է «Կրասնոդարի» հետ
ՀՖՖ-ի վերջին հույսի որոշումը․․․
Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք

Կապառոսը պետք է հեռանա․ ՀՖՖ-ի որոշման արժեքը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց Ազգերի լիգայի B դիվիզիոնում վերադռնալով C դիվիզիոն։ 6 խաղում Հայաստանի հավաքականը տարավ ընդամենը մեկ հաղթանակ և կրեց 5 անընդմեջ պարտություն։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմի հետ միևնույն խմբում էին ընդգրկված Շոտլանդիան, Ուկրաինան և Իռլանդիան։ Միակ հաղթանակը մեր հավաքականը տարել էր հունիսին՝ Երևանում, մեկնարկային խաղում 1։0 հաշվով առավելության հասնելով իռլանդացիների նկատմամբ։ 6 հանդիպումներում իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի թիմը խփեց 4 և բաց թողեց 17 գնդակ։ Այս ցուցանիշը կարելի է գնահատել թերևս մեկ բառով՝ վատ։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առջև ՀՖՖ-ն խնդիր էր դրել պահպանել տեղը B դիվիզիոնում։ Կապառոսին չհաջողվեց լուծել խնդիրը։ Այո, Իռլանդիայի դեմ վերջին խաղում կարող էինք հաղթել, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք և ժամանակն է ամփոփելով Ազգերի լիգայում մեր ելույթը անել համապատասխան հետևություններ։ «Իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի վերջին, և տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը:

Բնականաբար ոչ միայն մարզչական շտաբը, այլև բոլորն են ցանկանում լավ հանդիպում անցկացնել և հասնել այն նպատակին, որ թիմը պահպանի իր տեղը այս խմբում»,- այս հայտարարությունը Կապառոսն արել էր Իռլանդիայի դեմ վերջին հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում: Ամեն ինչ պարզ է ու հստակ, Խոակին Կապառոսը պետք է հեռանա։ Եթե թիմին չի հաջողվում լուծել իր առջև դրված խնդիրը գլխավոր մարզիչը պարտավոր է իր վրա վերցնել ողջ պատասխանատվությունը։ Ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին պարտավոր է հետևություններ անել և իրավիճակը շտկելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել։ Չմոռանանք, որ ՀՖՖ-ն ազգային հավաքականի առաջ խնդիր է դրել նվաճել 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը մեկնարկում է արդեն 2023 թվականի մարտին։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանի հավաքականը այս վիճակում պայքարել ենթախմբում 1-2 հորզոնականների համար։ Այս հարցը թողնենք թերևս երկրպագուների հայեցողությանը։ Իրականում մեր գլխավոր թիմը գտնվում է բավական ծանր իրավիճակում։ Առաջիկա օրերին ՀՖՖ-ի որոշումից է կախված մեր հավաքականի ճակատագիրը առաջիկա կարևոր մրցաշարում։ Կապառոսի հեռանալու հետո ՀՖՖ-ն պետք է գտնի նոր մարզչի, որին անհրաժեշտ կլինի ժամանակ թիմին ծանոթանալու համար։ Հնարավոր է նոյեմբերին մեր հավաքականը ընկերական հանդիպումներ անցկացնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվող թիմերի հետ։ Իսկ ո՞ւմ գլխավորությամբ մեր հավաքականը կարող է խաղադաշտ դուրս գալ։

Այս հարցին պատասխանելը ևս դժվար է։ Լիահույս ենք, որ անհաջող ելույթներից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի դիտակետում կան մասնագետներ, որոնք կարող են և պատրաստ են պատասխանատվություն վերցնել և գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն ՀՖՖ-ն մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը իսպանացի մասնագետի հետ։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը ապա կարելի է ենթադրել, որ ֆուտբոլի ֆեդերացիան աչքի տակ ունի մարզչի, որը կարող է փոխարինել Կապառոսին։ Այս տարվա մարտին Օսլոյում Նորվեգիայից կրած 9։0 հաշվով պարտությունից հետո պարզ էր, որ Հայաստանի ազգային հավաքականում տեղի է ունեցել փլուզում։ Վերջին 6 հանդիպումներում Կապառոսը փորձեց վերակենդանացնել թիմին, բայց ցավոք չստացվեց։

Մեր հավաքականի անհրաժեշտ են փոփոխություններ, անհրաժեշտ է թարմ արյուն։ Թե ինչ որոշում կկայացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզ կդառնա առաջիկա օրերին։ Իրավիճակը շտկելու կարևոր քայլերից է նոյեմբերին ընկերական հանդիպումներ անցկացնելը։ Մնում է հասկանալ միայն, թե ում գլխավորությամբ մերոնք կնախապատրաստվեն 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում