
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում առաջին տուրի հանդիպումն անցկացրեց։Երեկ կայացած առաջին տուրում տուրում երևանյան թիմը հյուրընկալվել էր «Բազելին»։ Շվեյցարական թիմը հաղթեց 3։1 հաշվով։«Փյունիկի» միակ գոլն էլ 27-րդ րոպեին խփեց Արտակ Դաշյանը։ Հանդիպիման առաջին կեսից հետո թվում էր, մեր թիմը կարող է դրական արդյունքի հասնել խմբի ֆավորիտի դեմ պայքարում, բայց․․․։ Շվեյցարական թիմը կարգով ավելի բարձր էր, բայց ցույց չտվեց այն խաղը, որը սպասվում էր։ «Բազելի» խաղում չկար արագություն, իսկ գրոհներն այնքան էլ սուր չէին։ Դաշտի տերերը խնդիրներ ունեին պաշտպանությունում։ Այո, եղան նաև մրցավարական սխալներ։ Առաջին հայացքից հանդիպման իսպանացի մրցավարը սխալվեց 11 մետրանոց հարված նշանակելով «Փյունիկի» դարպասին։ Երկրորդ գոլի դրվագում մրցակցի խաղացողը խախտեց կանոնները «Փյունիկի» հարձակվող Յուրիչիչի նկատմամբ, սակայն տուգանային հարված մրցավարը չնշանակեց։ Եվ վերջապես հանդիպամ վերջնամասում չարձանագրվեց Արաս Օզբիլիսի տունագային հարվածից խփած գոլը։ Մրցավարը չէր հրահանգել խաղալ սուլիչից հետո և Օզբիլիսը իրավացիորեն գրավեց դարպասը։
Ինչ խոսք պարտության մեջ կարելի է մեղադրել մրցավարին։ Այսօր շատերը պնդում են, որ հենց մրցավարը «թաղեց» մեր չեմպիոնին։ Մրցավարները կոպիտ սխալներ թույլ տվեցին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի «Շերիֆի» դեմ երևանյան խաղում։ Սպալներ որոնք էապես ազդեցին դիմակայության ելքի վրա։ Մրցավարներին քննադատելով, փնովելով տեղի ուենցածի վերաբերյալ ափսոսանք հայտնելով սակայն ոչինչ չենք փոխի։ Կարծում ենք՝ շատ ավելի ճիշտ կլինի խոսել մեր սխալների և բացթողումների մասին, որոնք շտկելու դեպքում ավելի լավ կխաղանք։ Երեկ բաց թողած գոլից ընդամենը երեք րոպե անց «Փյունիկը» հավասարեցրեց հաշիվը։ Այսինքն խաշվի հավասարակշռությունը վերականգնելու առաջին իսկ լուրջ գրոհը պասկվեց հաջողությամբ։ Դաշյանի գոլից հետո համոզվեցինք, որ «Փյունիկը» կարող է սուր գրոհներ ձեռնարկել և նույնիսկ ճնշել մրցակցին։ Խաղի սկզբից սակայն, մերոնք խաղում էին երկշերտ պաշտպանությամբ փորձելով պահել դրական հաշիվը։ Նման մարտավարության մեջ ճիշտ չի լինի մեղադրել մեր թիմի գլխավոր մարզչին։ Զորեղ մրցակցի դեմ պայքարում այս մարտավարությունը միանգամայն տրամաբանական էր։ «Փյունիկը» գրոհում և մրցակցի նկատմամբ ճնշում էր գործադրում երբ հետապնդողի դերում էր։ 1։1 հաշվի ժամանակ ճնշումը մեծացնելու դեպքում հնարավոր է այլ պատկեր ունենայինք, բայց․․․։ Ասել է թե հեռվից խոսելը հեշտ է։ Եթե կարճ մեկնաբանենք երեկվա խաղը կարող ենք անել թերևս մի քանի դիտարկում։ «Բազելը» հաղթեց փորձի և ավելի բարձր պրոֆեսիոնալիզմի շնոհիվ։ «Փյունիկը» պայքարեց մինչև վերջ բայց նույնիսկ փոքր սխալները վճռեցին հանդիպման ելքը։
«Իհարկե, հաշիվը ափսոսանք է առաջացնում, որովհետև մենք գիտեինք, որ լավ թիմի հետ գործ ունենք։ Մակարդակ ունեն, բարձր կարգ ունեն, բայց մի պահ իրենք մոռացան այդ ամենի մասին, ֆեյր-փլեյին չհետևեցին, չկանգնեցրին խաղը, որը մենք պահանջում էինք: Բայց ոչինչ, մենք իրենց սպասում ենք Հայաստանում իրենց լկտի պահելու համար: Այդ պահվածքի համար մենք անպայման կարձագանքենք: Այդ նույն լկտիությունը իրենք կզգան Հայաստանում կզգան իրենք։ Ինչ է նշանակում խփել, շարժվել առա՞ջ, ջարդել, շարժվել առաջ: Մենք Անպայման գործելու ենք նույն կերպ :Պարզ է՝ մենք «Բազելի» հետ էինք խաղում, որակյալ պաշտպանություն էր, Յուրիչիչը չէր կարող ինչ-որ ավել բան անել: Այսօր աշխատեց այնքան, որքան կարողացավ: Նա աշխատանք տարավ, մենք իրենից պետք է ավելին չսպասենք: Թիմի տակտիկայի մասին՝ ինչ ստացվեց, ինչ չէ. մենք խաղացինք 5-3-2 սխեմայով, առաջին խաղակեսում 1:1 խաղացինք: Երկրորդ կեսում հասկացանք ինչ խնդիրներ ունենք, անցանք 5-4-1 սխեմայի և վերջում ավելի ակտիվ եղանք հարձակման գծում՝ խաղալով 4-4-2: Ինձ թվում է՝ ամեն ինչ աշխատեց, պարզապես անհատական պահերով մենք պարտվեցինք, բայց ընդհանուր լավ էր ստացվում մեզ մոտ»,- խաղից հետո ասել է Մելիքյանը։
Այո, մեր ֆուտբոլիստները անհատական որակներով զիջեցին մրցակցին։ Բայց ունենք այն ինչ ունենք։ Վստահ ենք, որ նույնիսկ այս կազմով կարելի է «Բազելին» հաղթել Երանում։ Ինչէ, Այս խմբի մյուս խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի 0։0 խաղաց Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ։Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի սեպտեմբերի 18-ին Երևանում, մրցելով «Սլովանի» հետ։