Wednesday, 15 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Արոնյանի կտրուկ անկումն ու Գաբրիել Սարգսյանի փայլուն վերելքը․ Էական տեղաշարժեր ՖԻԴԵ-ի աղյուսակում

ՖԻԴԵ-ն վաղը կհրապարակի օգոստոս ամսվա վարկանիշային աղյուսակը, որում կլինեն էական տեղաշարժեր։ Խոսքը վերաբերվում է հատկապես հայաստանցի շախմատիստներին, որոնք փայլուն ելույթով աչքի ընկան վերջերս Հնդկաստանում տեղի ունեցած Համաշխարհային օլիմպիադայում։ Եվ այսպես, 2700chess պարբերականի համաձայն մեր հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանի անհատական վարկանիշը ավելացել է միանգամից 13․4 նիշով և հիմա 2711․4 է։ Այս վերելքի շնորհիվ Սարգսյանը դասակարգման աղյուսակում կառաջադիմի միանգամից 8 աստիճանով և կլինի 32-րդը։ Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանն ապրիլի սկզբին նվաճել էր Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։ Մինչ այդ մեր շախմատիստը 2681 անհատակ գործակցով գտվում էր 58-րդ հորիզոնականում։ Փայլուն մրցելույթից հետո Գաբրիել Սարգսյանի անհատական գործակիցն այն ժամանակ ավելացել էր 13․1-ով, ինչի արդյունքում հայ գրոսմայստերը լուրջ վերելք էր գրանցել դասակարգման աղյուսակում։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը առաջատարը այս տարվա մայիսին առաջադիմել էր միանգամից 14 կետով հանգրվանելով 44-րդ հորիզոնականում։ Ի դեպ, Սարգսյանի առաջընթացի ֆոնին կտրուկ անկում է ապրել հայկական շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանի վարկանիշը։ Մասնավորապես նախորդ ամսվա համեմատ Արոնյանի անհատական գործակիցը կնվազի 16․4 նիշով և կկազմի 2758․6։

Ապրիլի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Արոնյանը 2785 անհատական գործակցով 4-րդ հորիզոնականում էր։ Շրջանցելով ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ գրոսմայստերի Ֆաբիանո Կարուանային, Արոնյանը դարձել էր այս երկրի հավաքականի առաջին համարը։ Այս դիրքում սակայն Արոնյանը երկար չմնաց։ Արդեն մայիսին Արոնյանի անհատական գործակիցը նվազել էր 19․6-ով։ Մայիսի 1-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 9-րդ հորիզոնականում էր։ Այս պահին Արոնյանը 8-րդն է։ Դասակարգման աղյուսակում նրան գերազանցում են ամերիկացիներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան։ Ֆաբիանո Կարաունայի գործակիցն իր հերթին անկում է ապրել։ ԱՄՆ-ի հավաքականի առաջատարն այս պահին միայն 9-րդն է։ Հիշեցնենք, որ Արոնյանը Համաշխարհային օլիմպիադայում ելույթ ունեցավ ԱՄՆ-ի հավաքականի կազմում աչքի ընկնելով անկայուն ելույթով։ Նույն ոգով շարունակելու դեպքում Գաբրել Սարգսյանը մոտ ապագայում կարող է անհատական գործակցով շրջանցելու Արոնյանին հայտնվելով լավագույն տասնյակում։ Բացի Գարբրել Սարգսյանի Հայաստանը ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում ունի ևս երկու ներկայացուցիչ։ 22-ամյա Հայկ Մարտիրոսյանը 2666 գործակցով 81-րդն է, իսկ Շանթ Սարգսյանը՝ 20-ամյա Շանթ Սարգսյանը 2661 գործակցով 88-րդն է։

«Հայաստանում շախմատ կա։ Շատ են երիտասարդ տաղանդավոր շախմատիստները, որոնք սակայն աջակցություն չեն ստանում։ Այնուամենայնիվ, դժվար է ստեղծել այնպիսի պայմաններ որ նրանք շախմատ չխաղան։ Ես շատը գնացել եմ նրա համար, որ շախմատը Հայաստանում մնա։ Երբ զգում ես, որ քեզ չեն հարգում, ուրեմն քեզ հետ հույսեր չեն կապում։ Խոսքը երկրի ղեկավարության մասին է։ Ես նրանց հետ խնդիր չունեմ։ Ես գիտեմ ով եմ շախմատում ու գիտակցում եմ, որ եթե ուզում եմ հաջողությունների հասնեմ պետք է տեղափոխվեմ այնպիսի երկիր որտեղ ավելի հանգիստ կլինի» , Հայաստանը լքելուց հետո ասել էր Արոնյանը և ավելացրել «Ես ֆինանսապես շատ ապահով մարդ եմ և ինձ շատ բան պետք չէ։ Շատ երկրներում պարապմունքների և մի տեղ գնալու ծախսերը պետության համար խնդիր չէ։ Մեր եկրում մինչև հեղափոխությունը դա պետությունն էր անում։ Հեղափոխությունից հետո դա իներցիայով մեկ տարի շարունակվեց։ Հետո ասեցին խոսենք ապագայի մասին։ Ես խախտելով պլաններս առավոտյան գնացի հանդիպման։ Այնտեղ ասացին, որ արի վաղը խոսենք։ Մտածեցի լավ, եկա հաջորդ օրը, և ինձ այս անգամ էլ ասեցին, կխոսենք հաջորդ շաբաթ։ Երբ փոխում ես քո պլանները և նման վերաբերմունքի ես արժանանում հասկանում ես, որ դրանք քեզ ուղղված մեսիջներ են։ Այսինքն քեզ հասկացնում են, որ այպես ա լինելու։ Ես իմ կյանքում որևէ մեկից չեմ նեղացել, բայց երբ ցանկանում ես աշխատել հասնել, մաքսիմումին ու քեզ հասկացնում են, որ քո արածներն անիմաստ է․․․։ Այս ամենը նեղելու է քեզ և ես լարվելու եմ։ Իսկ լարվածության պայմաններում աշխատելը օգուտ չի բերի»։

Այս պահին կրկին հարկ ենք համարում փաստել, որ Արոնյանի հեռնալուց հետո հայկական շախմատում էական վերելք տեղի ունեցավ և շախմատը Հայաստանում հաստատուն քայլերով առաջ է շարժվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում