Լատվիան ընդլայնում է Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանափակումները՝ արգելելով գրքերի, թերթերի, տեսախաղերի, խաղալիքների, հագուստի, կոշիկների և սպորտային ապրանքների ներկրումը։
Արգելքը տարածվում է ինչպես ուղղակի ներմուծման, այնպես էլ երրորդ երկրների միջոցով իրականացվող մատակարարումների վրա, սակայն չի ազդի դեպի այլ երկրներ տարանցիկ փոխադրումների վրա։
Այս քայլը շարունակում է 2022 թվականից սկսված տնտեսական սահմանափակումների քաղաքականությունը, որի արդյունքում նշված երկրներից դեպի Լատվիա ներմուծումն արդեն իսկ կրճատվել է 91 տոկոսով։











































