Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է

Հուլիսի 13-ին Ստամբուլում երկու ռուս զբոսաշրջիկ Սուրբ Սոֆիայի տաճարից բերման է ենթարկվել։ Ըստ տեղեկությունների, նրանք 2020 թվականից կրկին մզկիթի վերածված տաճարում «Աստվածաշունչ են կարդացել»։ Թուրքիայում գործող օրենսդրությամբ դա համարվում է «էթնիկ-կրոնական խմբի նկատմամբ անարգանք»։ ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ ՌԴ երկու քաղաքացու «գտնվելու վայրը առայժմ պարզված» չէ։ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից լրատվամիջոցին ասել են, որ բերման ենթարկված քաղաքացիների «ճակատագիրը պարզելու ուղղությամբ համապատասխան գործընթաց է սկսվել»։

Հուլիսի 14-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան անոնսավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Կիև այցը։ Նույն օրը Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլան ֆոն դեր Լայենը։ Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Հուլիսի 14-ին Օդեսայի մոտ ՌԴ անօդաչուները հարվածել են թուրքական բեռնանավի, որի նավապետը և անձնակազմի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ նավապետը սպանվել է, մյուս նավաստիները տեղափոխվել են Օդեսա։ Միջադեպից ժամեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Թուրքիային կոչ է արել «Սև ծովում կիևան վարչախմաբի ահաբեկչություններին համարժեք պատասխան տալ»։

Ուշագրավ է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ՝ հունիսի 17-18-ին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել ոչ միայն պաշտոնակից Լավրովի, այլև հատուկ ծառայությունների ղեկավարներ Բորտնիկովի և Նարիշկինի, ինչպես նաև ԱԽ քարտուղար Շոյգուի հետ։ Ֆիդանին ընդունել է նաև ՌԴ նախագահ Պուտինը։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Ֆիդանը այցելում է Կիև, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Ուկրաինա-Հարավ-արևելյան Եվրոպա» խորհրդաժողով։ Այդ առթիվ Կիև են ժամանել Սերբիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Մոլդովայի նախագահները և Սլովենիայի վարչապետը։

Ստամբուլում երկու ռուս զբոսաշրջիկների նկատմամբ թուրքական անվտանգության ուժերի կողմից դրսևորված անհանդուրժողականությունը, ինչ խոսք, Թուրքիայի պետական քաղաքականության դրսեւորում է։ Այդուհանդերձ, այն, կարծես, խորհրդանշական է․ Կիևյան Ռուսիան քրիստոնեական մկրտություն ստացել է Բյուզանդիայից, Կոստանդնուպոլսից։ Թուրքիան ռուսաստանցի զբոսաշրջիկներին արգելել է Սուրբ Սոֆիայի տաճարում «Աստվածաշունչ կարդալ»։ Դա, կարծես, դիվանագիտական ակնարկ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները «եղբայրական» չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում