Sunday, 19 07 2026
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում

Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է գնահատել, բայց պարզաբանել է, որ Բաքվի հետ հարաբերություններում Մոսկվան «պրագմատիկ մոտեցում ունի»։ Ասվածը կարելի է հասկանալ երկու իմաստով: Ուկրաինայի ապագան Ադրբեջանը չի որոշում, Ալիևի դիրքորոշումը երկրորդական է։ Կամ էլ Մոսկվան Բաքվից ավելի լուրջ ակնկալիքներ ունի և հարաբերությունների սրացման չի գնում։

Ըստ երևույթին, գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Օրերս Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գազային գործարքի բանակցությունները «մտել են ավարտական փուլ»։ Խոսքը Ռուսաստանից Իրան տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր թողունակության գազատարի մասին է, որ նախատեսված է անցկացնել Ադրբեջանի տարածքով։

Ռուսաստանը և Իրանը ավելի քան երկու տասնամյակ է՝ քննարկում են նաև «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի» հարցը։ Այս դեպքում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգը երկաթուղային հաղորդակցությամբ կապել Պարսից ծոցի իրանական նավահանգիստներին՝ դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Իրանի դեմ իսրայելա-ադրբեջանական պատերազմի նախօրերին տեղեկություն է հայտնվել, որ Իրանը սկսել է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը։

2024թ․ դեկտեմբերին, ընդունելով ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛ Բրայանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «տարակուսանք է հայտնել», թե Միացյալ Նահանգներն ինչո՞ւ է «դեմ» Ադրբեջան-Իրան ավտոմոբիլային հաղորդակցության համար նախատեսված Աղբենդի կամրջի կառուցմանը։ Այդ կամրջի կառուցումը ավարտված է, հանդիսավոր բացումը պետք է տեղի ունենար ապրիլին, բայց կապված Իրանում և նրա շուրջ իրավիճակի հետ, հետաձգվել է։

Բաց աղբյուրներից հայտնի է, որ Ռուսաստանը Ջեեբրայիլի շրջանում կառուցել է «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման ձեռնարկություն։ Ենթադրվում է, որ Աղբենդի կամուրջը շահագործման հանձնելու դեպքում կծառայի նաև Ռուսաստան-Իրան բեռնափոխադրումներին։ Աղբենդի կամուրջը հեռանկարում կարող է սպասարկել նաև Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցությունը, եթե Ադրբեջանը և Իրանը «Արաքսի միջանցքի» հարցում գործնական համաձայնության հասնեն։

Ռազմավարական նշանակության երկու՝ Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության և տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ գազատարի կառուցման դիմաց, ինչ խոսք, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը գործնականում «օճառի պղպջակ» է։ Խնդիր է, թե Պարսից ծոցի իրանական նավահանգստային ենթակառուցվածքները հետևողականորեն ոչնչացնող, Թուրքմենստանի տարածքով Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը հրթիռակոծող ԱՄՆ-ը կհամաձայնի՞, որ Ադրբեջանը Մոսկվա-Թեհրան «չարիքի առանցքի կապող օղակ դառնա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում