Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լիտվական հետախուզության այն պնդումը, թե Ռուսաստանը հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Պեսկովն այս հայտարարություններն անվանել է «սարսափ պատմությունների» նոր չափաբաժին։
«Սա հենց նման «սարսափ պատմությունների» նոր չափաբաժին է, որը նախատեսված է ուղեղի լվացումը շարունակելու, բնակչությանը հետագա ռազմականացմանը նախապատրաստելու համար», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ մեկնաբանելու լիտվական հետախուզության պնդումները։
«Դրան հասնելու համար նրանք պետք է թշնամու կերպար ստեղծեն որևէ այլ կողմում, այս դեպքում՝ մեր կողմում, և դրա քողի տակ, ինչպես ասում են, շարունակեն ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքներն իր բոլոր ձևերով տեղակայել Բալթյան երկրներում», – հավելել է Պեսկովը։








































