ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շուտով համաձայնության գալ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:
«Կարծում եմ՝ նա պատրաստ է համաձայնություն կնքել», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ իր զրույցների մասին հարցին։
Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ռուս-ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մինչև 2029 թվականին իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Նա նշել է, որ իր կարծիքով՝ հակամարտությունը մինչ այդ կավարտվի, նույնիսկ կարող է ավարտվել ավելի շուտ։











































