Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է բազմաբնակարան շենքերի կառավարիչների թեստավորումը հաղթահարած առաջին խմբի վկայականների շնորհման արարողությունը։ Վկայականները հանձնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։

Նա շնորհավորել է մասնակիցներին և հույս հայտնել, որ վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն արդյունավետ կկիրառեն աշխատանքում։

«Բազմաբնակարան շենքերը, քաղաքաշինական բարդ օբյեկտներ լինելուց բացի, նաև սեփականության իրավունքի, վարչարարական և ֆինանսական մեխանիզմների տեսանկյունից բարդ կառուցվածք ունեն: Ուստի, շենքերի կառավարիչներն առնվազն բազային գիտելիքներ պետք է ունենան դաշտը կարգավորող օրենսդրության մասին։ Դասընթացը ինչպես մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ փորձի փոխանակման լավ հնարավորություն է»,- Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մեջբերված է Արման Պետրոսյանի խոսքը։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջին փուլի մասնակիցների օրինակին շատերը կհետևեն։

Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման ծրագրին մասնակցել են ինչպես գործող կառավարիչներ, այնպես էլ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացողներ։ Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ իրականացրել են երկու կազմակերպություններ: Թեստավորմանը մասնակցել են նաև կոմիտեի կայքի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» բաժնում տեղադրված հարցաշարերից օգտվելով ինքնուրույն պատրաստված անձինք։

Առաջիկա օրերին կհայտարարվի վերապատրաստման հերթական փուլի և դրա շրջանակում դիմումների հավաքագրման մասին, իսկ բուն դասընթացը կմեկնարկի սեպտեմբերից: Բացի այդ կկազմակերպվի ևս մեկ թեստավորում՝ առաջին թեստավորմանը չմասնակցած կամ այն չհաղթահարած անձանց համար։

Կոմիտեից հիշեցնում են, որ գործող կառավարիչները, ինչպես նաև ոլորտ մուտք գործել ցանկացողները, մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը ժամանակ ունեն վերապատրասման և թեստավորման համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում