Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում այսօր Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Առաջիկա խաղում, բուքմեյքերներն ավելի բարձր են գնահատում մոլդովական թիմի հնարավորությունները։
Մասնավորապես, «Շերիֆի» հաղթանակի համար սահմանված է 2․24 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․30, իսկ «Փյունիկի» հաղթանակը 3․64 գործակցով։