Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային օլիմպիադային փոխչեմպիոնն է։ Վերջին տուրում մեր հավաքականը 2․5-1․5 հաշվով հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ և Ուզբեկստանի հետ 19 միավորով կիսեց 1-ին հորիզոնականը։ Այսօր Ուզբեկստանը լարված պայքարում նույն 2․5-1․5 հաշվով հաղթեց Հոլանդիային։
Ցավոք մերոնք լրացուցիչ ցուցանիշներով զիջեցին ուզբեկներին։ Վերջիններս դարձան օլիմպիադայի հաղթող։ Ամեն դեպքում գրանցված արդյունքը պետք է որակել մեծ նվաճում։ Մերոնք ողջ օլիմպիադայի ընթացքում աչքի ընկան փայլուն և գրագետ խաղով։
Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադային արծաթե մեդալայիրներ դարձան Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։