Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գլխից վեր ցատկելու սկզբունքը․ Ինչու Հայաստանի հավաքականը պարտվեց Շոտլանդիային

«Շատ հեշտ է ամփոփել խաղը․ Շոտլանդիան շատ ավելի ուժեղ էր։ Մեզ չհերիքեց ուժերի նկատմամբ վստահությունը, հատկապես երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը ֆիզիկապես բավական ամուր գտնվեց։ Պետք է հետևություններ անենք ու պատրաստվենք մյուս հանդիպմանը։ Կրկնում եմ մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է և մենապայքարներում շարունակ հաղթում էր։ Բացի դրանից շոտլանդացիները լավ են գործում ստանդարտ իրավիճակներում։ Շատ բարձրահասակ են ֆուտբոլիստներն ու կարողանում են օգտագործել իրենց հասակը։ Սրանք էին Շոտլանդիայի հավաքականի որակները։Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները շատ նման են, հատկապես ֆիզպատրաստվածության մակարդակով, որը շատ բնորոշ է բրիտանական թիմերին»,- Շոտլանդիայից կրած պարտությունից հետո ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Վերլուծելով երեկվա մրցավեճը անենք մի քանի դիտարկում։ Շոտլանդիայի հավաքականն այո ավելի ուժեղ էր և արժանի հաղթանակ տարավ։ Հայաստանի հավաքականն ուներ գոլ խփելու մի քանի հնարավորություն, բայց․․․։ Իրական գոլային պահեր ունեին նաև շոտլանդացիները և եթե ավելի դիպուկ գտնվեին կպարտվեինք խոշոր հաշվով։

Կարճ ասած գրանցված 2։0 հաշիվը կարելի է համարել օբյեկտիվ արդյունք։ Ուշագրավ վիճակագրական տվյալներ․ Ողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը կատարել է 4 հարված, որից 3-ը՝ դարպասին: Շոտլանդացիները 27 անգամ են հարվածել, 6-ը՝ դարպասին: Մրցակիցը 9 անգամ անկյունային հարված է իրացրել, իսկ մենք նման հնարավորություն չենք ունեցել: Շոտլանդացիները 13 անգամ են խախտել կանոնները, մերոք՝ 11: Մրցակիցը 1 դեղին քարտ է ստացել, մենք՝ 3: Փոխանցումների քանակով Շոտլանդիայի ընտրանին ունեցել է ահռելի առավելություն՝ 817:339: Մրցակցի կատարած փոխանցումներից 91 տոկոսը ճշգրիտ են եղել, իսկ մեր ֆուտբոլիստների՝ 80 տոկոսը: Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։ Արձանագրենք թերևս, որ մեր ֆուտբոլիստները պայքարեցին մինչ վերջ։ Երկրորդ կեսում Կապառոսի թիմն ավելի լավ տեսք ուներ։ Սա թերևս այն դեպքերից է երբ պարտության մեջ որևէ մեկին մեղադրելը ճիշտ չի լինի։ Յուրաքանչյուր խաղում մենք, մեր ֆուտբոլիստներից ակնկալում ենք հաղթանակ։ Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին հույս ունենալով, որ նրանք կարող են գլխից վեր ցատկել։ Այո քիչ չեն դեպքերը, երբ մերոնք գլխից ցատկելով անմոռանալի պահեր են պարգևել մեզ։ Հունիսի 4-ին Իռլանդիայի դեմ մրցավեճում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գլխից վեր ցատկեցին առավելության հասնելով կարգով մի քանի անգամ ավելի բարձր հավաքականի նկատմամբ։ Ընդունենք սակայն, որ գլխից վեր ցատկելու սկզբունքով ուղղակի հնարավոր չէ շարունակ հաղթել։ Վաղ թե ուշ գալու է իրականությանը բաց աչքերով նայելու ժամանակը։ Մի քանի ցավոտ դրագ։

Այսօր մենք չունենք մաքուր կենտրոնական հարձավող, որի միջոցով հնարավոր կլինի կառուցել խաղը առջևի գծում։ Մենք չունենք հիմնական դարպասապահին համարժեք փողարինող։ Դավիթ Յուչենկոյի բացակայության դեպքում կարող է պատկերը շատ ավելի տխուր լինել։ Ամեն դեպքում, եղած ռեսուրսով մենք փորձում ենք առաջ շարժվել։ Երկու օրից մեր ֆուտբոլիստները մրցելու են էլ ավելի ուժեղ Ուկրաինայի ազգային թիմի հետ։ Ուկրաինացիները այս ամսվա ընթացքում հասցրել են հաղթել թե Շոտլանդիային, թե Իռլանդիային։ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Գլազգոյում Շոտլանդիային 3։1 հաշվով հաղթելուց հետո, ուկրաինացիները երեկ Դուբլինում 1։0 հաշվով առավելության հասել Իռլանդիայի նկատմամբ։ Երկու օր անց մեզ շատ ավելի ծանր պայքար է սպասվում։

Բայց մենք ինչպես Իռլանդիայի և Շոտլանդիայի դեմ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներից ակնկալելու ենք հաղթանակ։ Այս պահին B դիվիզիոնի առաջին ենթախմբում Շոտլանդիայի, Ուկրաինայի և Հայաստանի հավաքականները ունեն 3-ական միավոր։ Մրցաշարային աղյուսակում շոտլանդացիներն ու ուկրաինացիները գերազանցում են մեզ ունենալով խփած և բաց թողած գնդակների դրական ցուցանիշ։ Երկու օր անց Շոտլանդիան մրցելու է Իռլանդիայի հետ։ Երկու օր անց ենթախմբում կլինի իրավիճակի փոփոխություն։ Հավատում ենք, որ այդ փոփոխութունների արդյունքում մեր հավաքականը կամրապնդի դիրքերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում