Դոնալդ Թրամփը ներկայացրել է նոր Air Force One ինքնաթիռը, որի արժեքը կազմում է 400 միլիոն դոլար։ Այն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարի ընդունել էր որպես նվեր Կատարի կառավարության կողմից։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի hրամանատարության հաղորդմամբ՝ ինքնաթիռն արդեն պաշտոնապես ընդգրկվել է նախագահական ավիափոխադրումների խմբի կազմում (Presidential Airlift Group) և սկսել է նախնական թռիչքները, որոնք օդանավի ստուգման վերջնական փուլն են։
Այս թռիչքների ընթացքում Սպիտակ տունը կհաստատի ինքնաթիռի պատրաստվածությունը ծառայողական առաջադրանքներ իրականացնելու համար, ինչպես նաև կհաստատի այն կանոնակարգերն ու անվտանգության ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ նախագահի անվտանգ և պաշտպանված փոխադրման և նրա պաշտոնական պարտականությունների կատարման ապահովման համար։
Փորձարկումների ավարտից հետո ինքնաթիռը պաշտոնապես կընդունվի շահագործման նախագահական ավիացիայի պարկում և հասանելի կլինի նախագահական առաքելությունների իրականացման համար՝ մյուս ինքնաթիռների հետ միասին։
Ինքնաթիռը ստացել է նոր կարմիր-սպիտակ-կապույտ գունավորում և, ինչպես ակնկալվում է, կօգտագործվի նախագահական ավիապարկի հնացող ինքնաթիռների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։








































