Sunday, 21 06 2026
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր

ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունիսի 18-ին մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած քննարկմանը՝ նվիրված Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի (IMRF) արդյունքների ամփոփմանը և Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) իրականացման ընթացքի գնահատմանը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են համաձայնագրի նպատակների իրականացման շրջանակում Հայաստանի գրանցած առաջընթացն ու հիմնական առաջնահերթությունները, հայտնում են ՆԳ նախարարությունից։

Քննարկմանը մասնակցել են Միավորված ազգերի կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ։

Արմեն Ղազարյանը նշել է, որ միգրացիան շարունակում է առանցքային նշանակություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգում, և միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները հիմնված են երեք հիմնական առաջնահերթությունների վրա՝ ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդում, քաղաքացիակենտրոն ծառայությունների զարգացում և թվային փոխակերպումների առաջմղում։

Ներկայացվել են նաև ծառայությունների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, ընթացքի մեջ է Բնակչության պետական ռեգիստրի արդիականացումը, ամբողջությամբ թվայնացվել են քաղաքացիության ծառայությունները, ապաստանի տրամադրման ընթացակարգերում ներդրվել են թվային գործիքներ, իսկ օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի տրամադրման գործընթացները փուլային կերպով թվայնացվում են։

Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը, որը հիմնված կլինի Գլոբալ դաշնագրի սկզբունքների և միգրացիոն կառավարման համակարգի հետագա ամրապնդման վրա։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ և նպաստելու անվտանգ, կանոնավոր և օրինական միգրացիայի արդյունավետ կառավարմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում