Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 4 մասնակից: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն (63.5 կգ) առաջին մենամարտում կմրցի Անգլիայից Ժոզեֆ Թաերսի հետ: Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին:
Ցերեկային մրցահերթում 67 կգ քաշային Գուգեն Մադոյանը կմրցի ֆին Կարլ Բենջամին Էրիկսոնիհետ: Եվ գերծանր քաշում պայքարի մեջ կմտնի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Նրամրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն:
Իսկ երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկն է: